Ադրբեջանը բանակցելու է Արցախի հետ, գալու է համաձայնության և ուժով վերցնելու է համաձայնության եկածը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:
Նրա խոսքով` վերջին զարգացումների ճանապարհները տարան մոսկովյան հարթակ, բայց Հայաստանի փոխարեն բանակցում է Արցախը. «Հայաստանի տեսանելի չերևալը դաշտում չի նշանակում, որ մոռացել է Արցախի մասին»:
Մարգարյանը անդրադարձավ նաև ՊՆ նոր նախագծին, նկատելով, որ սա ողբերգություն է` օվկիանոսում մի կաթիլ ջուր. «Աղքատների բանակ դառնալու մասին է խոսվում, մինչդեռ խնդիրն ավելի լուրջ է»: