Google-ը հայտարարել է, որ 2012թ-ի սկզբներին Google TV-ն հասանելի կլինի եվրոպացի հեռուստադիտողներին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` հղում անելով ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտի խոսքերին: Նա հայտարարել է, որ այնպես ինչպես սմարտֆոններն են հեղափոխություն առաջացրել ինտերնետում, այնպես էլ Google TV-ն նույն դերը կկատարի հեռուստատեսության համար:
Google TV-ն հնարավորություն է տալիս հեռուստադիտողին YouTube-ից և այլ կայքերից տեսանյութեր դիտել, ինչպես նաև Chrome բրաուզերով այցելել ցանկացած կայքեր:
Այս նախագիծն առաջին անգամ ԱՄՆ-ում է կիրառվել, սակայն երկրի խոշորագույն հեռուստաընկերությունները թույլ չեն տվել Google TV-ի առաջընթացը` տեղեկացնում է newsru.com-ը:










































