Ձորաղբյուրում գտնվող «Tigran Art Studio» օրական այցելում է մոտ 500-1000 մարդ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Նյու-Յորքում ապրող անվանի հայ արվեստագետ, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը:
Նկարչի խոսքով՝ Հայաստանում կան տաղանդավոր մարդիկ, բայց ուզում է տեսնել ավելի շատ արվեստասեր մարդիկ․ «Այսօր ոչ մեկին չես կարող զարմացնել, արվեստ հավաքելը դարձել է մշակույթ:Սայաթ-նովայով մեքենան արագ քշելու փոխարեն, ավելի լավ է արվեստի կենտրոն բացել:Գրադարաններ, թանգարաններ պետք է բացել: Մեզ մոտ պարծանքը անցյալն է, բայց պետք է կառուցել ապագա: Մեր ներկան բացակա է, ապրում ենք անցյալով»: