Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունը դնել Ռուսաստանի 2012թ-ի նախագահական ընտրություններին:
Կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ արդեն 4 անգամ դրել է իր թեկնածությունը, և կշարունակի մասնակցել նախագահական ընտրություններին այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը կառաջադրի նրան:
Ժիրինովսկին կարծում է, որ իրենց թեկնածությունները կդնեն նաև նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը: