Անթալիայի Կաշ շրջանի ափերի մոտ օգոստոսի 24-ին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման վարչությունը հայտնել է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08:30-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 25.14 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: