Հայ-թուրքական գործընթացը հասել է մի կետի, որտեղ կողմերը իրադարձություններին հետևում են հետևողականորեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը:
Ըստ Գոչունյանի՝ Հայաստանն ու Թուրքիան կարծում են, որ բավականին կարծրատիպեր պետք է հաղթահարվեն․ «Մարդասիրական ժեստ է․ Անկարան ու Երևանը հետևողական են ներքին իրադարձությունների հարցում: Հայ-թուրքական հարաբերություններում հասարակության տրամադրվածությունը բարձրացնելու փուլում ենք: Ակնհայտ է, որ հայ-թուրքական գործընթացը փակուղի չի գնում, առջևում հորիզոններ են»: