Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Գիտությունների ազգային ակադեմիայի և STARMUS-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Սույն թվականի oգոստոսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմամբ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնապես դարձավ Երևանում կայանալիք «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի կազմակերպման գործընկերը և աջակիցը:

«STARMUS VI» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը և նվիրված է լինելու Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Նախկինում այն անց է կացվել Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում։

«Այս փառատոնն առաջին հերթին համագործակցության նոր ուղիների, նոր եզրերի, նոր քննարկումների հնարավորություններ կստեղծի, քանի որ հանրահայտ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ են այցելելու Հայաստան: Այս միջոցառումը հատկապես մեծ նշանակություն կունենա երիտասարդ գիտնականների համար: Հենց այսպիսի միջոցառումներով մենք պետք է փորձենք մեր երիտասարդ գիտնականներին ուղղորդել, պահել գիտության մեջ: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի անունից շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, պարոն Իսրաելյանին, մեր կառավարության համապատասխան կառույցներին, որոնք աջակցում են փառատոնի անցկացմանը»,- ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

««STARMUS VI» փառատոնն առաջին հերթին մեր երիտասարդների համար է, որ մոտիվացնի նրանց չթողնելու գիտությունը, շարունակելու գիտության ասպարեզում, աշխատելու և համոզված լինելու, որ գիտության դերը հասարակության մեջ գնալով ավելի ուժեղանալու է: Ինչ-որ փուլ եղավ, որ գիտության կարողությունը նվազեց, սակայն ես միշտ ասում եմ, որ այն անցյալում է, և հիմա մենք մի նոր փուլ ենք մտնում: Աստիճանաբար բոլորը հասկանալու են, որ առանց գիտության մարդկությունն ապագա չունի»,- ասաց STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում