Արցախում որոշ անհանգստություններ կան, որոնց պատասխանը իշխանությունը փորձում է տարբեր խողովակներով հասցնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Աժպատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Սակայն ըստ պատգամավորի` խուճապային տրամադրություններ Արցախում չկան, քանի որ Արցախը պատերազմից հետո իմունիտետ է ձեռք բերել. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր, որ Լաչինը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, դա նորություն չէր: Պետք է օբյեկտիվ լինել և ասել, որ որոշակի տարածքներ դուրս են մնում Ադրբեջանի վերահկսղությունից, բայց չեն անցնում Հայաստանին: Պետք է հուզական մասը հանել և իրավիճակին նայել օբյեկտիվորեն: Մեր կարճաժամկետ նպատակը, որ բնակչությունը չլքի Արցախը:Մաքսիմալ հայրենասիրությունը այն կլինի, որ մարդիկ Արցախը չլքեն: Իսկ ով է ասել, որ նոր ճանապարհին բնակավայրեր չեն լինելու»: