Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

ԵՄ-Բաքու-Մոսկվա՝ դե ֆակտո եռակողմ համաձայնագիր

Մոսկվան կարծում է, որ Ադրբեջանի ու Եվրամիության ստորագրած գազի մատակարարման ծավալների մեծացման մասին փաստաթուղթը չի հակասում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022 թ. փետրվարի 22-ի դաշնակցային հռչակագրին: Այդ միտքը ճեպազրույցի ժամանակ արտահայտել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվոության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը: Նա նշել է, որ կա օտարերկրյա ներդրողների մեծ հետաքրքրություն Ադրբեջանի էներգետիկ սեկտորի հանդեպ, ավելացնելով, որ ռուս-ադրբեջանական օրակարգում առևտրատնտեսական գործակցության երկարաժամկետ պայմանագրերի կյանքի կոչումն է, նոր ներդրումային ծրագրերի մշակումը: Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրում, որ Ուկրաինա ներխուժումից բառացիորեն ժամեր առաջ ՌԴ ստորագրած փաստացի վերջին միջպետական փաստաթղթերից էր, նշվում է, որ երկրները համադրված են գործելու էներգետիկ ռեսուրսների հարցում: ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը առերևույթ դուրս է այդ տրամաբանությունից, որովհետև Եվրոպան փնտրում է այլընտրանք հենց ռուսական գազին, որպեսզի այդ կերպ ստանա նաև ՌԴ հանդեպ գազային պատժամիջոցի հնարավորություն:

Հետևաբար, տրամաբանությունը հուշում է, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը չունի ՌԴ-Ադրբեջան դաշնակցային ոգի: Սակայն, ՌԴ ԱԳՆ պաշտոնյան ասում է, որ չկա հռչակագրին հակասող ոչինչ: Եվ, փոքր ինչ խորը դիտարկելու պարագայում դառնում է պարզ, որ հակասող բան կարծես թե իսկապես չկա: Ավելին, ինչպես հնարավոր է նկատել ռուսաստանցի պաշտոնյայի խոսքի տողատակում, Մոսկվան բոլորովին դեմ չլինելով և փաստացի իր հավանությունը տալով Եվրամիության հետ ռուսական գազի այլընտրանքի մասին Բաքվի պայմանագրին, դրա դիմաց Ադրբեջանից ակնկալում, կամ արդեն ստացել է Բաքվի էներգետիկ սեկտորում ներդրումների «իրավունք» կամ «քվոտա»: Այլ կերպ ասած, Ռուսաստանը խնդիր չի տեսնում Եվրամիությանն ավելի շատ գազ մատակարարելու Ադրբեջանի հանձնառության, ԵՄ հետ գործարքի մեջ, եթե Բաքուն ընդունում է ադրբեջանական էներգետիկ սեկտորում ներդրումային ներկայության ընդլայնման հավակնությունը:

Հավանաբար Մոսկվան դրանից հրաժարվելը կամ դրան արգելակելը կդիտարկի դաշնակցային հռչակագրի ոգուն հակասող: Մեծ հաշվով, հանգամանքը հերթական անգամ վկայում է, որ գործնականում առկա է դե ֆակտո եռակողմ համաձայնություն՝ ԵՄ-Բաքու-ՌԴ:  Այդ ֆոնին է հատկանշական, որ Լոնդոնում գերարմատական իսլամական ծայրահեղականները գրոհում են Ադրբեջանի դեսպանատունը: Ամբողջ հարցն այն է, որ Եվրոպային էներգետիկ այլընտրանքը անհրաժեշտ է ոչ միայն ռուսական գազից կախվածությունը չեզոքացնելու համար, այլ ընդհանրապես՝ Եվրոպայի սուվերենության աստիճանը բարձրացնելու: Եվ Ադրբեջանի հետ համաձայնագիրը, ինչքան էլ չհնչի տարօրինակ, ԵՄ համար ունի այդ արժեքն ու նշանակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում