Արցախն ու Հայաստանը բարդ վիճակում են, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից հստակ քայլեր դեռևս չեն արվել: Փաստաբան, «Ճշմարտության և արդարադատություն» կենտրոնի համահիմնադիր ԱՄՆ /Լոս Անջելես/ Միլենա Մաիլյանը:
Մաիլյանը կարծում է, որ եթե ՌԴ-ն չի կարողանում արցախահայերի անվտանգությունը երաշխավորել, ապա դա պետք է քննարկել Մինսկի խմբի շրջանակում:
Ըստ Մաիլյանի՝ Վաշինգտոնի կողմից դեռևս անատամ հայտարարություններ են․ պետք է հենվել սեփական ուժերի վրա․ «Արցախի շուրջ իրավիճակը շատ լուրջ է․ հակասահմանադրական գործարքներ են: Էլ ինչ օրահասական բան պետք է լինի, որ կազմակերպվենք, ինչու ենք սպասում ԱՄՆ-ին, Ֆրանսիային․․․: Հակասահմանադրական գործարքներ են․ արդյոք Աղավնոյով ու Բերձորով վերջանալու է, թե մի նոր փոփոխության սկիզբ է դրվում:
Աղավնոն ու Բերձորը չպետք է հանձնվեն, այլ լուծումներ են պետք»: