«Էրեբունի» ամրոցում օտարերկրացիների նկարահանած հայտնի տեսանյութի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեսանյութը համացանցում էր հայտնվել օրեր առաջ և մեծ աղմուկ բարձրացրել հանրության շրջանում: Զույգը տեսանյութը տարածել էր միջազգային հայտնի պոռնո կայքում, աղմուկից հետո այն արագ հեռացվեց: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ:
Բադալյանի խոսքով՝ «Էրեբունի»-ն իմ տունն է, թանգարանում կատարվածը ծանր դեպք է․ «Նման դեպքեր այնպես չէ, որ միայն «Էրեբունի»-ում է եղել: Ակրոպոլիսը աշխարհահռչակ հուշարձան է, և հենց Պարթենոնի տաճարի դիմաց նման ակտ էր եղել: «Էրեբունի» թանգարանում տեղի ունեցածը հուշարձանի պղծում էր»:
Ըստ Բադալյանի՝ որոշ մարդիկ շահարկեցին «Էրեբունի» թանգարանում տեղի ունեցածը․ «Օգտվեցին այս սադրանքից՝ փորձելով դիվիդենտներ շահել: Այս տեսանյութը արվել էր մայիսին, համացանցում հայտնվեց հուլիսին, եղել է նախազգուշական զանգ: Այն, ինչ ծրագրված էր այս տեսանյութի միջոցով, չհաջողվեց»: