Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Իսակովի պողոտայի 27-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում, օգտագործում և իրացնում:
Օգոստոսի լույս 31-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Արաբկիրի քրեական հետախույզները Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում էին։ Այստեղ հայտնաբերել են կասկածվողին, ձերբակալել ու տարան բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տասը փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: