Wednesday, 17 06 2026
13:50
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին եւ հիմնադրամի անդամներին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում իրենց կողմից կատարված աշխատանքները, որոնք ուղղված են Արցախից 2020 թվականի պատերազմի արդյունքում բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով եւ աշխատանքով ապահովելուն։

«Մեծ Մասրիկ գյուղում մեր հիմնադրամի միջոցների հաշվին գնել ենք 10 տիրազուրկ բնակարաններ, որոնցից 7-ը վերանորոգել, կահավորել, հիմնադրամի համագործակից կազմակերպությունների աջակցությամբ կառուցել ենք անասնագոմ, տրամադրել անասուններ, որպեսզի սահմանամերձ այդ բնակավայրում հիմնական բնակություն հաստատեն Արցախից տեղահանված, բնակարան, հողատարածք կորցրած ընտանիքները։ Մնացած երեք բնակարանների հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են եւ առաջիկայում կհանձնվեն նոր տերերին»,- տեղեկացրել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենը։

Հիմնադրամը մեկ այլ ծրագրով Մեծ Մասրիկ եւ Ակունք գյուղերում հիմնանորոգում է բուժկետերը, նախատեսում է այդ կազմակերպություններին տրամադրել անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել հիմնադրամի ղեկավարներին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում նման բնույթի ծրագրեր իրականացնելու համար: Նա հայտնել է իր պատրաստակամությունը համագործակցված աշխատանք իրականացնելու համար։

Հիմնադրամի ներկայացուցիչների առաջարկի հիման վրա Գեղարքունիքի մարզպետարանում կկազմվի սահմանամերձ բնակավայրերում խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ ծրագրերի ցանկ եւ կներկայացվի «Փարոս» հիմնադրամին՝ դրանք համատեղ քննարկելու եւ հիմնախնդիրներին լուծումներ տալու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում