Իսպանիայի առաջնության մեկնարկային` երկրորդ տուրում (1-ին տուրն ամբողջությամբ հետաձգվել է) Մադրիդի «Ռեալ»-ը 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Սարագոսա»-ի դարպասն ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ (24, 71, 87 ր.), մեկական անգամ աչքի ընկան Մարսելոն (28 ր.), Չավի Ալոնսոն (64 ր.) և Կական (82 ր.):
Մոուրինյոյի սաներն ամբողջ խաղի ընթացքում վերելքով հանդես եկան` ևս մեկ անգամ ապացուցելով, որ Իսպանիյում նրանց միակ մրցակիցը «Բարսելոնա»-ն է, որն իր հանդիպումը կանցկացնի երկուշաբթի օրը: Տուրի կենտրոնական հանդիպումը` «Բարսելոնա»-«Վիլյառեալ» կսկսվի Երևանի ժամանակով 24:00-ին:








































