Մուամմար Քադաֆիի անձնական թիկնազորում ծառայող 5 կանայք հայտարարել են, որ Լիբիայի աջաջնորդը և նրա որդիները բռնաբարել են նրանց այնքան ժամանակ, մինչև չեն «ձանձրացել» նրանցից: Այս մասին հայտնում է mignews.com-ը` հղում անելով Sunday Times of Malta-ին:
Բռնությունների ենթարկված կանայք Բենղազիում այցելել են մի հոգեբանի և պատմել իրենց գաղտնիքը, իսկ վերջինս այդ մասին հայտնել է մալտական թերթին:
Կանայք պատմել են նաև, որ Մուամմար Քադաֆին իրենց բռնաբարելուց հետո «փոխանցել է» իր որդիներին, որոնք էլ նույն կերպ են վարվել` կանանց տալով բարձրաստիճան զինվորականներին:











































