ՔԺԿ առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Հայաստանը գտել է իրեն․ «Տարածաշրջանային գործոն է: Սյունիքը ԱՄՆ-ի օգնությամբ պահեցինք: Հայաստանը Անդրկովկասում բանալի պետություն է»:
Անդրադառնալով ԿՀՎ ղեկավար Բըրնսի, այնուհետ Նարիշկինի այցերին, Շիրինյանը նկատեց․ «Նարիշկինը եկել էր մեր ջերմությունը ստուգելու՝ նույն ստրո՞ւկն ենք: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխել, որի հիմքը դրվել է Բրեստ-Լիտովսկու պայմանագրով: Բըրնս, հետո Նարիշկին․ պետք է զգույշ խաղանք․ անալիզ, դիագնոզ, պրագնոզ»: