ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական (1969-1975) Հենրի Քիսինջերը կարծում է, որ ներկայիս եվրոպական քաղաքական գործիչները չունեն կողմնորոշիչներ և չեն հասկանում իրենց առջև դրված խնդիրները: Նման գնահատական նա ներկայացրել Է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
Քիսինջերի խոսքով՝ ներկայիս «եվրոպացի քաղաքական գործիչները չունեն կողմնորոշիչներ և իրենց առջև դրված խնդիրների ըմբռնում»: Քիսինջերը քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որոնց, որպես օրինակ, համեմատել է Գերմանիայի առաջին դաշնային կանցլեր Կոնրադ Ադենաուերի և գեներալ Շառլ դը Գոլի հետ։