Ռուս-թուրքա-ադրբեջանական տանդեմ է, փորձում են թուլացնել Հայաստանին և դարձնել գործիք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կած Մինասյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է փրկել իր ինքնիշխանությունն ու անկախությունը․ «Հայաստանը փորձում է ցույց տալ, թեկուզ պարտված, բայց ոտքի վրա ենք»:
Մինասյանի բնորոշմամբ՝ Հայաստանը դանդաղ քայլում է մութ միջանցքով՝ փորձելով գտնել իր ապագան․ «Անվստահելի մթնոլորտ է․ Հայաստանը գտնվում է բարդ խաչմերուկի մեջտեղում: Նոր աշխարհակարգ է և ամեն ինչ կախված է ուկրաինական պատերազմի ելքից»:










































