«Կենդանիների խնամքի կենտրոն» էին այցելել «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի երեխաները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Այցի ընթացքում երեխաները խաղացել են կենդանիների հետ և մասնակցել կրթական հանդիպման՝ սովորելով շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները։ Նախաձեռնություններն ուղղված են կենդանիների նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և կրելու են շարունակական բնույթ










































