Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ առաջիկա 30 օրերի ընթացքում արգելվելու են ցանկացած տիպի փողոցային ակցիաները: Այս մասին գրում է Guardian-ը: Նման որոշում կայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ աջակողմյան «Անգլիայի պաշտպանության լիգա» կազմակերպությունը հայտարարել էր սպասվող շքերթի մասին, որը պետք է կազմակերպվեր Լոնդոնի արևելյան շրջաններում, որտեղ կենտրոնացած է քաղաքի մուսուլմանական բնակչությունը: Նախարարն արգելել է Լոնդոնի արևելյան թաղամասերում ցանկացած շքերթի կազմակերպումը:
Ինչպես գրում է թերթը, աջակողմյան այս կազմակերպության կողմից նախկինում իրականացված նման շքերթները հաճախ են հանգեցրել բախումների ոստիկանության հետ: