Thursday, 11 06 2026
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս

80 թիմեր ՀՀ մարզերից և Արցախից․ «GOALS»-ի եզրափակիչը՝ հուլիսի 15-ին

Հուլիսի 15–ին Երևանում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվեն «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի կազմակերպած աղջիկների ֆուտբոլի «Ասսարյան ազգային մրցաշարի» եզրափակիչ խաղը։

Մրցաշարը, որին մասնակցում են ՀՀ մարզերում և Արցախում գործող շուրջ 80 թիմեր, մեկնարկել է հուլիսի սկզբին։ Երկու շաբաթ տևած մրցապայքարի արդյունքում կիսաեզրափակիչում միմյանց դեմ հանդես են գալու Լոռիի (ք․ Ստեփանակերտ) և Սյունիքի (ք․ Գորիս), Շիրակի (ք․Արթիկ) և Արցախի (ք․ Ստեփանակերտ) թիմերը։ Այս խաղերում հաղթած թիմերն էլ եզրափակչում կպայքարեն գավաթին տիրանալու համար։ Եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի ժամը 12։20-ին, իսկ գավաթի հանձնման և մրցաշարի փակման արարողությունը՝ 13։10-ին։

Սպորտում կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամը (GOALS – Girls of Armenia Leadership Sport) Հայաստանի 8 մարզերում և Արցախում հիմնել է կանանց ֆուտբոլային լիգաներ․ 80 թիմերում ներգրավված շուրջ 1000 երեխաներն այստեղ հաճախելով ոչ միայն զարգացնում են ֆիզիկական կարողություններն ու առողջ ապրելակերպ վարում, այլև փոխում կարծրատիպային մտածողությունը, զարգացնում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունը, հարգանքը, հավասարությունը, թիմային խաղը, խտրականության բացառումը և այլն։

Քանի որ կարծրատիպային մտածողությունը, կրթության որակի խնդիրները, ֆինանսական հնարավորությունների սակավությունը խոչընդոտում են երիտասարդ աղջիկների և կանանց լիարժեք զարգացմանն ու ինքնաիրացմանը Հայաստանի համայնքներում, «GOALS»-ը ՀՀ մարզերում և Արցախում մարզվող 6-16 տարեկան աղջիկների համար ապահովում է ենթակառուցվածքներ, մարզիչներ, սարքավորումներ և այլ ռեսուրսներ: Օգտագործելով սպորտն իբրև սոցիալական ազդեցության միջոց՝ GOALS-֊ը նպատակ ունի երիտասարդներին տալու ինքնավստահություն ընդունելու և հաղթահարելու մարտահրավերները և՛ դաշտում, և՛ դրանից դուրս։

«GOALS»-ը Հայաստանի տարբեր մարզերում ֆուտբոլային լիգաներ և ամառային ճամբարներ և այլ միջոցառումներ է կազմակերպում դեռևս 2016 թ.-ից։ Արդեն ավանդական դարձած ազգային մրցաշարն այս տարի անցկացվում է «Գերի և Լինդա Ասսարյան» հիմնադրամի աջակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում