Ամերիկյան իշխանությունները կանաչ լույս են վառել նոր Boeing 787 Dreamliner ինքնաթիռի գործարկման համար:
Քաղաքացիական ավիացիայի դաշնային ղեկավարությունը ուրբաթ օրը տվել է համապատասխան հավաստագիր «Երազների օդանավ» արտադրողին, հայտնում է BBC-ին:
Առաջին օդանավը կհասնի ճապոնական All Nippon Airways ընկերությանը: Նոր օդանավի համար արդեն ստացվել է 800 պատվեր:
Boeing 787 Dreamliner-ը առաջին խոշոր ուղևորատար ինքնաթիռն է, որի իրանը պատրաստված է ածխածնի մանրաթելից, ոչ թե ալյումինից:









































