Wednesday, 17 06 2026
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է

Շարժումը փորձում է ձերբազատվել ռուսական գործակալի պիտակից ու ստեղծել տպավորություն, որ դեռևս ողջ է

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի, խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի և Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից  հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և ադրբեջանական շարունակական ագրեսիան։

Եվրոպացի գործընկերներին են ներկայացվել նաև «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

Ուշագրավ է պաշտոնական հաղորդագրության այն հատվածը, երբ Եվրոպան «Դիմադրության» շարժման համար ներկայացվում է որպես գործընկեր։ Շարժման մասնակիցներն իրենց  ակցիաների ամենասկզբից իշխանություններին զուգահեռ պայքարում էին նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի դեմ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացրել Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության շենքի մոտ, բողոքել Հայաստանում ԵՄ  և ԱՄՆ դեսպանների գործունեության դեմ, այսօր սակայն «եվրոպացի գործընկերներին ներկայացնում են իրենց անելիքները»։

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ միջազգային գործընկերնները Հայաստանից պահանջում են իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ընդդիմությունն իսկույն այդ պահանջը վերագրեց արևմուտքին  և ոչ  մե ռազմավարական դաշնակցին, որի ղեկավարը բացահայտ և ուղղակի կերպով հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջան  է։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը համարում է, որ  իրենց ընդդիմադիր ներկայացնող ուժերն այս փուլում հստակ նպատակ ունեն՝ լեգիտիմացնել իրենց  ներկայությունը հայաստանյան քաղաքական դաշտում։

Սարգսյանը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից բողոքելուն զուգահեռ այդ նույն ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանատանը մասնակցում էին ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառմանը․ «Խնդիրն այն է, որ իրենք իրենց փորձում են լեգիտիմացնել։ Ներկայացնում են, թե Եվրոպայում  հանդիպումներ են ունենում, լուրջ  քաղաքական ուժ են  և այդպիսով փորձում ձերբազատվել Ռուսաստանի  գործակալ լինելու պիտակից, որն իրենց վրա կախված է և որը բացարձակ ճշմարտություն է։ Սա  բոլոր գործակալների տիպիկ ճանապարհ է՝ ձև անել, թե գնում են Եվրոպպա հանդիպումներ են ունենալու և ոչ թե Ռուսաստանի գործակալներ են այլ լուրջ քաղաքական ուժ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանի խոսքերով՝ հիշյալ քաղաքական ուժերը վաղուց հեռացել են քաղաքական ասպարեզից․ «Խնդիրը հետևյալն է․ իրենք հասկանում են, որ մինչև մյուս ընտրություններ իրենք որպես քաղաքական ուժ ոչնչանալու են։ Գալիք ընտրություններն, ինչպիսին էլ, որ լինեն, իրենք հիմնական ուժ չեն լինելու։ Իրենք հիմա ակտիվորեն ձգտում են հասնել նրան, որ այլ քաղաքական ուժեր դաշտում ի հայտ չգան, քաղաքական դաշտն այնքան են կեղտոտում, որ ոչ ոք չցանկանա մտնել։ Միայն այդ պարագայում իրենք կարող են մնալ քաղաքական ասպարեզում։ Եվ քանի որ իրենք ունեն ԶԼՄ-ներ՝ դա միանգամայն հնարավոր է անել։ Իրենք հասարակության մոտ չունեն քաղաքական հենարան, չկա այնպիսի զանգված, որը կարող է իրականում ազդել ընտրությունների արդյունքների վրա, բայց  ունեն շատ ԶԼՄ-ներ։ Երբ դրսից նայում են Հայաստանին, իրենց ներկայացուցիչներն էլ գնում դրսում հանդիպումներ են ունենում՝ ստեղծվում է մեդիա տպավորություն, որ իրենք դեռևս կենդանի են։Իսկ ճշմարտությունը հետևյալն է․ ինչպես ասում են՝ հիվանդն ավելի շուտ մահացել է, քան կենդանի է»։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ այդ ուժերը Ռուսաստանի գործակալ են և անկախ իրենց քայլերից՝ այդ ճշմարտությունը չի փոխվում․ «Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական խնդիրների պատճառով իրենց ֆինանսավորումը կտրվել է։ Ես շատ հնարավոր եմ համարում, որ իրենք փորձեն եվրոպական ինչ-որ հիմնադրամներից ստնալ աջակցություն՝ որպես ընդդիմություն, որովհետև Եվրոպան միշտ էլ ընդդիմությանն  ինչ-որ կերպ աջակցում է։Ուստի կփորձեն Եվրոպայից այդ գումարներն էլ վերցնեն ու մսխեն, իրենցով անել, որ հանկարծ նոր ուժ չձևավորվի, որը կկարողանա Եվրոպայից ֆինանսական ու բարոյական աջակցություն ստանալ։ Մեծ հաշվով՝ ցանկացած դեպքում ընդդիմությունն ընդիմություն է։ Ավելի կարևոր է ընդդիմության լինելը, քան ընդդիմության ով լինելը»։

Սարգսյանն ընդգծեց՝ Ֆրանսիայում էլ Լե Պենը  համարվում է Պուտինի «պրոքսի», բայց միևնույն ժամանակ շարունակում է մնալ ընդդիմություն ու ստանալ գումարներ ընդդիմություն լինելու համար․ «Ուստի այստեղ այն խնդիրը, որ իրենք են լուծում՝ նոր ֆինանսական աղբյուրներ գտնել, նոր իմիջ ձևավորվել և փորձել հանդես գալ ոչ թե որպես բացարձակ ռուսական պրոքսի՝ ռուսական դրոշներով հանրահավաքի դուրս գալով, այլ ներկայանալով որպես հայամետ ուժեր»,-եզրափակեց Կարեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում