Friday, 19 06 2026
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս

Դատախազության առաջարկն հիշեցնում է գեղեցիկ փաթեթավորված նվեր, որը հայտնի չէ, թե ինչ է իրենից իրականում ներկայացնում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախօրեին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Դատախազությունը պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը:

Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռևսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը:

Մինչդեռ, մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով:

Այս առնչությամբ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այս առաջարկն ինձ հիշեցնում է գեղեցիկ փաթեթավորված նվեր, որը հայտնի չէ, թե ինչ է իրենից իրականում ներկայացնում: Իհարկե, դատախազությունը գեղեցիկ նպատակներ է նշել՝ ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող տեղեկատվության տարածումն ինչ-որ կերպ սահմանափակելու մասին: Եթե միայն դա է նպատակը, ապա, իհարկե, կարող է որոշ առումով դատախազության նախաձեռնությունը հասկանալի լինել, չնայած, ես համոզված եմ, որ եղած գործիքակազմը լրիվ բավարարում է այդ արատների դեմ պայքարելու համար: Իսկ թե ինչ է իրականում մտադիր անել կամ առաջարկել դատախազությունը, պարզ կլինի, երբ արդեն շրջանառության մեջ դրվի այդ փաստաթուղթը կամ օրինագիծը, կամ առաջարկությունների փաթեթը, որից կարելի կլինի եզրակացություն անել»,-ասաց նա:

Մելիքյանը նկատեց, որ միշտ էլ շան գլուխը մանրուքների մեջ ա թաղված և բացառված չէ, որ այդ փաթեթավորման մեջ լինի սպառնալիք խոսքի ազատությանը, համացանցում արտահայտվելու հնարավորություններին և այլն:

Դատախազության նախաձեռնությունները, որպես կանոն, մտավախություն են առաջացնում, որովհետև նույն համոզմունքներով, որ իրենք ճիշտ են, առաջ քաշեցին «ծանր վիրaվորանքի» քրեականացման նախագիծը: Mենք տեսանք, որ դա ամենևին էլ չնպաստեց երկրում իրավիճակի բարելավմանը կամ հասարակության համախմբմանը, ուղղակի ձեորբակալումներ եղան, եթե վիրավորանքը հասցեագրված էր բարձրաստիճան պաշտոնյաներին: Այդ ամբողջ գործընթացի խիստ քննադատության ենթարկվեց ոչ միայն տեղի ՀԿ-ների, այլ նաև միջազգային կառույցների կողմից և ի վերջո, քաղաքական որոշում կայացվեց հանել դա նոր քրեական օրենսգրքից»,-ասաց Մելիքյանը:

«Թե այս անգամ ինչ կառաջարկի դատախազությունը, առայժմ դժվար է ասել: Անկեղծ ասած, ես մտադիր եմ առաջարկել, որ այդ գաղափարի քննարկում կազմակերպվի նույն դատախազության և լրագրողական կազմակերպությունների մասնակցությամբ, և տեսնենք, թե այդ ինչ խնդիրներ կան, որ գործող օրենսդրությամբ հնարավոր չէ լուծել, անհրաժեշտ են նոր լրացումներ: Կարծում եմ՝ մենք այդպիսի առաջարկությամբ հանդես կգանք:

Մտահոգիչ է, որովհետև չեն ներկայացվում, թե այդ որ խնդիրները հնարավոր չէ գործող օրենսդրությամբ լուծել և ինչպես են իրենք պատկերացնում լուծումները: Եթե իրենք տան ձևակերպումները, մենք կարող ենք ասել՝ դա ընդունելի՞ է, թե՞ վնաս կհասցնի խոսքի ազատությանը: Քանի որ այդ ամբողջական պատկերը ներկայացված չէ, մենք համարում ենք, որ մտահոգության տեղ կա՝ հաշվի առնելով անցյալ փորձը: Պետք է սպասել մանրամասներին, բացատրություններին, ամբողջական պատկերն ունենալ նու գնահատական տալ, բայց ամեն դեպքում, իհարկե, դառը փորձը մեզ մոտ ստիպում է զգուշավոր լինել, սպասել, տեսնել՝ ինչ է իրականում առաջարկվում»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում ինտերնետը կարգավորելը, այդպիսի մտադրություն ունենալը միշտ մտահոգիչ է, ու դա անհիմն մտահոգություն չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում