Wednesday, 17 06 2026
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է

Սյունիքի հայկական օրակարգն ու դիմադրության մեխանիզմը

Կառավարության հունիսի 30-ի նիստում որոշում է կայացվել Սյունիքի մարզի մի շարք տարածքների նկատմամբ Հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ, կապված Հյուսիս-հարավ ավտոմայրուղու նախագծի իրականացման հետ: Այս նախագծի ընդհանրապես կարևորության, և մասնավորապես Սյունիքի մարզի համար դրա կարևորության, ըստ էության ողնաշարային նշանակության մասին խոսվել և խոսվում է շատ: Դժբախտաբար, ծրագիրը Հայաստանում տարիներ շարունակ եղել է կառավարող նախկին համակարգի սնուցման մի աղբյուր, ենթարկվելով ամենատարբեր չարաշահումների, իսկ դրա իրականացման աշխատանքը սկսվել էր ոչ թե առանցքային նշանակություն ունեցող Սյունիքից, այլ Արարատից և Աշտարակից, որտեղ ճանապարհի թերևս այն հատվածներն էին, որոնցում աշխատանքը առավել դյուրին էր և համեմատության մեջ նվազ ժամանակատար: Այլ կերպ ասած, տարիներ շարունակ Հայաստանը բաց է թողել ժամանակ:

Ներկայումս խոսվում է այն մասին, որ Սյունիքի մարզում ճանապարհի կառուցման համար կարող է պահանջվել մոտ վեց տարի: Իհարկե կառավարության խնդիրն է անել առավելագույնը այդ ժամանակը կրճատելու համար, հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական իրողությունները, որ առկա են թե միջազգային ասպարեզում, թե ռեգիոնում: Այդ հանգամանքը սակայն Հայաստանից պահանջում է ոչ միայն Հյուսիս-հարավի, այլ ընդհանրապես Սյունիքի մարզում տնտեսական այլ խոշոր ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանք, ներգրավելով իհարկե թե միջազգային գործընկերների, որոնք շահագրգռված են այդ հարցերում, թե նաև համահայկական ներուժը: Ի վերջո, եթե կա մտահոգություն Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական հավակնությունների, կամ այդ հավակնություններով հանդերձ նաև տարբեր այլ աշխարհաքաղաքական «հետաքրքրությունների» մասով, ապա դրանց հակադարձելու առանցքային տարբերակը ոչ միայն համապատասխան պաշտպանական ուժի ապահովումն է, այլ նաև Սյունիքում համարժեք դեմոգրաֆիական պատկերի և տնտեսական հյուսվածքների ձևավորումը: Իսկ դեմոգրաֆիական պատկերի հետ կապված խնդիրները անշուշտ չեն ենթադրում միայն մշտական բնակչության թվի ավելացում, թեև դա ևս պետք է լինի ռազմավարական նպատակ:

Դեմոգրաֆիան տվյալ պարագայում կարող է ունենալ նաև որոշակի պատկերավոր իմաստ, ենթադրելով Սյունիքի ուղղությամբ այնպիսի անցուդարձ՝ թե Հայաստանի, թե նաև հայության մասշտաբով, որ տնտեսական կյանքը մարզում ինքնին արդեն կենթադրի շոշափելի քաղաքական սուբյեկտային ներուժ:

Հայաստանն ու հայությունն այդ կերպ՝ Սյունիքի հարցում սեփական տնտեսա-քաղաքական օրակարգն ու կենսագործունեության ռեժիմը ձևավորելով և դրա արտաքին շահառուների շրջանակը շատ կոնկրետ աշխատանքային նախագծերով և առաջարկներով ընդլայնելով կարող է հակադրվել այլ օրակարգային շահարկումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում