Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

ԿԳՄՍ փոխնախարարը` ուսուցչի մասնագիտական չափանիշների ու տարակարգի նոր կարգի տրամաբանության մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` փորձելով հակիրճ մեկնաբանել ուսուցչի մասնագիտական չափանիշների ու տարակարգի նոր կարգի տրամաբանությունը։

«Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ՝ առարկայի իմացություն․ դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ․ սովորողին ցուցաբերվող աջակցություն․ ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում:

Յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվել են մասնագիտական գործունեության ձևեր, օրինակ` դասավանդման մեթոդամանկավարժական կարողությունների համար դրանք հետևյալն են. դասընթացների և դասերի պլանավորում, դասի վարում, ՏՀՏ-ի ինտեգրում, 21-րդ դարի հմտությունների խթանում և ռեսուրսների կառավարում։

Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի համար սահմանվել են հստակ և չափելի կարողունակություններ։ Օրինակ՝ դասընթացների և դասերի պլանավորման համար.

ա․ ուսուցիչը կարողանում է մշակել իր դասավանդած ուսումնական առարկայի թեմատիկ պլանը՝ հստակ սահմանելով ուսումնական նյութի յուրացման, կարողությունների զարգացման և գնահատման համար անհրաժեշտ ժամաքանակը՝ հանրակրթության պետական չափորոշչի, առարկայի չափորոշչի, առարկայի ծրագրի պահանջներին, ուսումնական պլանով առարկային հատկացված ժամաքանակին և գնահատման մեթոդաբանությանը համապատասխան.

բ․ ուսուցիչը կարողանում է կազմել առանձին դասերի պլաններ՝ հստակ նշելով դասի նպատակը, վերջնարդյունքները, խնդիրները և մեթոդները, յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ենթադրող գործողությունները, որոնք կնպաստեն սովորողների արդյունավետ ուսումնառությանն ու զարգացմանը:

Նման կարողունակություններ են սահմանվել մյուս բոլոր մասնագիտական գործունեության ձևերի համար։

Սահմանվել է, որ ըստ ոլորտների և մասնագիտական գործունեության ձևերի կարողունակությունների մակարդակի՝ ուսուցչի չորս բնութագիր ենք առանձնացնում.

Դասավանդող ուսուցիչ, որի պարագայում հիմնական ակնկալիքը «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում է. պետք է բավարարել այս ուղղությամբ նշված մասնագիտական գործունեության ձևերի առնվազն 70 տոկոսին,

Ավագ ուսուցիչ, որի պարագայում ակնկալիքը շարունակում է մնալ «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում. առնվազն 80 տոկոսի չափով։

Վերապատրաստող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարելու պայման կա։

Հետազոտող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարելու պայման կա։

Համապատասխան բնութագրին համապատասխանելու դեպքում էլ շնորհվում է տարակարգ, որի համար ներկայացվող նյութերն ու փաստաթղթերը հստակ սահմանված են։ Փորձել ենք շեշտադրել ուսուցչի բուն մանկավարժական աշխատանքը ներկայացնելու կարևորությունը՝ դասերի տեսագրություններ, դասապլաններ, թեմատիկ պլաններ, առաջադրանքների նմուշներ, կազմված բնութագրերի նմուշներ, որոնք առավել տեսանելի և հստակ են դարձնում ուսուցչի մասնագիտական բնութագիրը և տարակարգը դարձնում են ամբողջությամբ իր աշխատանքից կախված։

Խնդրում եմ մանրամասն կարդալ և առաջակներ անել։ Այս մոտեցումների վրա աշխատել ենք շուրջ մեկուկես տարի՝ Բրիտանական խորհրդի աջակցությամբ։ Մասնագիտական զարգացման հայեցակարգի մշակմանը ներգրավված է եղել նաև տեղական փորձագիտական թիմ՝ կազմված մասնագիտացված կառույցների, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներից, կրթության փորձագետներից»,- գրել է Անդրեասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում