Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայաստանն ու Ռուսաստանի «կյանքի ճանապարհը». ինչ է կատարվում Լարսում

Քարաթափման հետևանքով փակ է Վերին Լարսի անցակետը և ըստ տեղեկությունների այն փակ կլինի մի քանի օր: Ավելորդ է ասել, նկարագրել, թե ինչ է դա նշանակում Հայաստանից արտահանողների համար, հատկապես գյուղմթերքի արտահանման աշխույժ սեզոնին: Իրավիճակն առավել ևս սուր է այն առումով, որ վերջին շաբաթներին անգամ բաց Վերին Լարսը գործնականում «կիսափակ» ռեժիմում էր, որովհետև ուկրաինական պատերազմի հետևանքով փակված լոգիստիկ ենթակառուցվածքների հետևանքով Վերին Լարսի վրա էր ընկել ռուս-թուրքական բեռնափոխադրումների, նաև կենտրոնասիական ռեգիոնից դեպի Թուրքիա ու Եվրոպա բեռնափոխադրումների մի զգալի մասի բեռը, առաջացնելով կուտակումներ, ահռելի հերթեր և մեծ ձգձգումներ: Առկա իրավիճակը ցավալիորեն ի ցույց է դնում այն լոգիստիկ սղությունը, որ առկա է Հայաստանի համար, տարիներ շարունակ: Եվ սա այն դեպքում, երբ մի շարք խմբեր և գործիչներ, զուտ քաղաքական նկատառումներից ելնելով հայտարարում էին և հայտարարում են, թե Հայաստանը չունի դեպի Ռուսաստան արտահանման ճանապարհի, ենթակառուցվածքների խնդիր և ըստ այդմ չկա ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման տնտեսական անհրաժեշտություն, որը թույլ կտա Ռուսաստան արտահանման լոգիստիկա ձևավորել նաև Ադրբեջանի տարածքով:

Ակնառու է, որ այն էլ ժամանակակից աշխարհա-քաղաքական, ռազմա-քաղաքական իրողությունների պարագայում Հայաստանի համար մարտահրավերն ուժգնանալու է: Իհարկե, որևէ խոսք չի կարող լինել այն մասին, որ Ադրբեջանը չի կարող լինել հուսալի լոգիստիկա: Ավելին, որևէ կերպ չի կարող դիտարկվել այդ ճանապարհի այն քաղաքական պայմանների հանգամանքը, որ փորձում է թելադրել Բաքուն: Եվ խնդիրը բացարձակապես այն չէ, որ պետք է Ադրբեջանի ուղղությամբ ճանապարհների ապաշրջափակմանը հասնել ցանկացած գնով: Պարզապես, պետք չէ այդ հարցի քաղաքական և անվտանգության ռիսկերը գնահատվեն ցանկացած «հակափաստարկով», այդ թվում և այն, թե Հայաստանը չունի հավելյալ ճանապարհի կարիք: Որովհետև, այստեղ կան նաև այլ գործոններ, մասնավորապես այն, որ այլ ճանապարհի կարիք ներկայումս Հայաստանից ավելի ունի Ռուսաստանը՝ դեպի Թուրքիա, դեպի Իրան, դեպի այսպես ասած հարավ-արևմտյան հարակից ռեգիոններ և լոգիստիկ ենթակառուցվածքներ, Արևմուտքի պատժամիջոցները «փոխհատուցելու» համար: Իսկ սա նշանակում է, որ հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգի հարցում չհիմնավորված, զուտ ներքին քարոզչական կոնյուկտուրայից բխող «հակափաստարկների» պարագայում, կարող է «հակափաստարկներ» այսպես ասած առաջացնել նաև Ռուսաստանը՝ նպատակային ցույց տալու համար, որ Լարսը հուսալի չէ: Հատկապես, որ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներն անգամ այսպես ասած փակ ռեժիմում խոսակցություններում չեն թաքցնում, որ դեպի հարավ-արևմուտք հաղորդուղիները իրենց համար «կյանքի ճանապարհ» են: Հետևաբար, Հայաստանը միայն ծանրակշիռ փաստարկներով կարող է իր մտահոգությունները բերել Ռուսաստանի «կյանքի ճանապարհին»: Որովհետև դա ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանության խնդիրն է, այլ որևէ պատասխանատու քաղաքական ուժի, անգամ ամենակոշտ ընդդիմություն լինելու պարագայում: Որպեսզի որևէ ընդդիմություն իր «մանիպուլյատիվ փաստարկներով» ակամա չգցի նաև Հայաստանին օրակարգեր պարտադրելու «հիմք», եթե իհարկե ընդհանրապես չունի հենց այդպիսի նպատակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում