SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հենրիկ Սալոյանը ծառայություն կատարելիս են լինում, երբ Արամի փողոցում նկատում են, որ անօգնական մի կին ընկած է գետնին և արնաքամում է:
Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերում դեղատուփը և տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում դանակահարված կնոջը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Արդեն տեղում բժիշկները արագ վիրավորին տեղափոխում են վիրահատարան ու փրկում նրա կյանքը:
Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում