ԿԺԴՀ-ում բարձր ջերմությամբ հիվանդների օրական աճը չի գերազանցում 20 հազարը չորրորդ օրն անընդմեջ, նախորդ օրը բժիշկները հայտնաբերել են 15 260 դեպք: Հունիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Տենդի ախտանիշներով ԿԺԴՀ-ի բնակիչերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին գերազանցել Է 4,67 միլիոնը: Նրանցից ապաքինվել Է 4,64 միլիոն բնակիչ, եւս 26 հազար հիվանդ բուժում Է անցնում: Մահվան նոր դեպքերի մասին տեղեկատվություն չեն հայտնում, մահերի ընդհանուր թիվը կազմում Է 73: Մայիսի 15-ին ԿԺԴՀ-ում օրական աճը հասել Է առավելագույն մեծությունների (392 920 դեպք), դրանից հետո տվյալներն աստիճանաբար նվազել են: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին առաջին անգամ հայտնել Է մայիսի 12-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








































