Wednesday, 17 06 2026
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Կառավարող «էլիտայի» «դավաճանության» տխուր և ծանր հետևանքը

Ազգային անվտանգության ծառայությունը  հայտնում է դավաճանության նոր դեպքերի բացահայտման մասին: Անցնող ամիսների ընթացքում բացահայտված դեպքերը նման են միմյանց: Մեղադրյալները կամ կասկածյալները սոցցանցով կապվել և փաստորեն «հավաքագրվել» են հակառակորդի հատուկ ծառայություններում և մի քանի հարյուր դոլարի դիմաց տեղեկություններ են փոխանցել, որոնք առնչվել են Հայաստանի կամ Արցախի զինուժին, պաշտպանական դիրքերին և այլն: Հայաստանի հանրությունն ապշում է ոչ միայն դեպքերի քանակից, ոչ միայն հանցագործության բնույթից, այլ նաև այն հանգամանքից, որ փաստորեն մի քանի հարյուր դոլարի վարձատրության դիմաց հնարավոր է եղել հավաքագրել Հայաստանի քաղաքացիների և դաձնել նրանց գործակալ:

Բանն այն է, որ հանրության մոտ առկա է մտայնություն, որ գործակալ հավաքագրելու համար անհրաժեշտ պետք է լիներ շատ փող, միայն մեծ վարձատրության դիմաց որևէ մեկը կարող էր համաձայնել դավաճանության: Իհարկե որևէ մեկի պարագայում դեռ պետք է սպասել դատարանի վճռի՝ հանցանքը ապացուցված համարելու համար, սակայն խոշոր հաշվով, երևույթը, երբ չնչին վարձատրությամբ հնարավոր է եղել հավաքագրել քաղաքացիներին, արտացոլում է այն համակարգի «պերճանքն ու թշվառությունը», որ ավելի քան երկու տասնամյակ հաստատված էր Հայաստանում և Արցախում: Այդ համակարգը կառուցած և կառավարած «էլիտան» հանրային լայն շերտերին սնուցում էր պարզունակ ռազմա-հայրենասիրական պաթոսով, սակայն նույն այդ հանրային շերտերի աչքի առաջ կառուցում էր այդ ռազմա-հայրենասիրության հետ թե գաղափարական, թե պարզապես տարրական էթիկայի տեսանկյունից որևէ կերպ չհամադրվող ճոխությամբ և շքեղությամբ լեցուն սեփական կյանքը՝ թե Հայաստանում և Արցախում, թե արտերկրում: Ավելին, ռազմա-հայրենասիրական պարզունակ պաթոսը հենց այդ անձնական շքեղ ու ճոխ կյանքի վերաբերյալ հարցերը առավելագույնս փակելու միջոցն էր, հանրությանը լռեցնելու միջոցը, թե՝ մի տվեք ավելորդ հարցեր, որ «թուրքը չտեսնի ուրախանա»:

Մինչդեռ, այդ ընթացքում փաստորեն «թուրքը հավաքագրում» և «ուրախանում» էր, որ Հայաստանում գաղափարա-արժեքային փաթեթի ներքո բովանդակային դատարկություն և արժեհամակարգային ու կենցաղվարական վիհ է հանրության և «էլիտայի» միջև, որը իր արատավոր հետևանքով թույլ է տալիս իրեն՝ թուրքին, հնարավորին էժան հավաքագրել քաղաքացիների, որոնց սոցիալ-հոգեբանական վիճակն այնպիսին է դարձել տարիների անարդյունավետ և անորակ քաղաքականության հետևանքով, որ չնչին վարձատրությունն իսկ մեծ բան է: Անշուշտ, որևէ սոցիալական վիճակ, որևէ անարդյունավետ կառավարում և կոռուպցիա չի կարող արդարացնել հայրենիքի, պետության հանդեպ դավաճանությունը՝ անկախ դրա մասշտաբից ու բնույթից, չի կարող արդարացնել թշնամուն տրամադրվող որևէ տեղեկության փաստ, որը վտանգի տակ է դրել պետությունն ու այն կյանքի գնով պաշտպանող զինվորի ու սպայի կյանքը: Բայց, պետական-հասարակական կյանքը չի կառուցվում իդեալիզմի մեխանիզմով և տրամաբանությամբ, այլ կառուցվում է ռացիոնալ պատճառահետևանքային կապով ու շղթայով՝ կյանքի բոլոր բնագավառները, մարդկային հոգեբանության և մտածողության, արժեհամակարգի բոլոր շերտերը ներառող: Այդտեղ է, որ պատերազմող երկրի «էլիտայի» ավելի քան երկու տասնամյակ վարած քաղաքականությունը հանգեցնում է վտանգավոր հետևանքի՝ իր բոլոր դրսևորումներով, այդ թվում և «էժան գործակալության» կամ դավաճանության: Դա է հետևանքներից մեկը, երբ պետությանն ու հանրությանը՝ նրանց առաջ եղած խնդիրների ու ժամանակակից ուժգնացող մարտահրավերների հանդեպ իր անհամարժեք վարքով տևական ժամանակ առանձնակի ցինիզմով և քաղաքական անմեղսունակությամբ դավաճանում է կառավարող «էլիտան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում