Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Գլխավոր դատախազը պետք է ծնունդով դատախազությունից չլինի, որ հիվանդ չլինի այդ միկրոբով,  չունենա գերատեսչական շահեր

Սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում որոշել է առաջադրել վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշում է, որ Աննա Վարդապետյանը թե իր մասնագիտական որակներով և թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը։ Կոնջորյանը նշել է, որ ԱԺ-ն է ընտրում գլխավոր դատախազին, ընտրում է է նաև դատական համակարգի որոշ պաշտոնյաների, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ ավտոմատ փոխկապակցված են և կաշկանդված են լինելու իրենց որոշումներում:

Ինքը՝ Աննա Վարդապետյանը նշում է, որ, այո, պատասխանատվությունն ահռելի է,  և կարծում է՝ իր գիտելիքները հնարավորություն կտան իրեն արդարացնելու հանրային ակնկալիքն այս առաջադրումից և նշանակումից: «Պարոն Դավթյանի պրոֆեսիոնալիզմը թույլ է տվել համակարգը 2018-ից հետո մաքսիմալ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական ու ինքնավար դիրքում պահել: Կարծում եմ` քաղաքական թիմը կխոսի դեռ էդ մասին, էդ նշաձողը պետք է պահել ու ավելի բարձրացնել»,-ասել է նա:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով Աննա Վարդապետյանի առաջադրմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դրական է գնահատում նրա առաջադրումը։ Հարցին՝ արդյոք նոր կադր լինելու հանգամանքն է հուսադրող, իրավապաշտպանը նշեց, որ հին ու նորի հարցը պայմանավորված չէ կադրերով, որովհետև նույն կերպ Աննա Վարդապետյանին հին կադր կարող ենք համարել, քանի որ նա նախկինում դատական դեպարտամենտի նախագահի տեղակալ է եղել։

«Հնի և նորի տեսանկյունից չպետք է մոտենալ հարցին, այլ այն, որ քաղհասարակությունը մշտապես բարեվարքության վեթինգի  իրականացման խնդիր էր դնում, որ պաշտոնյաները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Դա է երաշխիքը լինելու, ոչ թե աշխատանքի բերումով պաշտոն զբաղեցնելը, և այդ տեսակետից պետք է մոտենալ։ Իսկ ակնկալիքը պետք է վարքագծի արմատական փոփոխությունը լինի՝ օրենքի գերակայության սկզբունքի հիման վրա, այդ գործալակերպի, ավանդույթի ձևավորումը և, իհարկե, եթե պետք է. լինեն օրենսդրական փոփոխություններ, որ թափանցիկ գործելակերպը երաշխավորված լինի»,-հավելեց Սաքունցը։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, անդրադառնալով Վարդապետյանի առաջադրմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ ճիշտ թեկնածու է ընտրել գլխավոր դատախազի պաշտոնում իշխանությունը։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի նոր դատախազը, որ չի արել ներկայիս դատախազ Արթուր Դավթյանը, Սիրունյանը պատասխանեց, որ Արթուր Դավթյանը եթե շատ ուզենար էլ, չէր կարող անել, քանի որ դատախազությունում առկա խնդիրները գալիս են դեռևս 1998-1999թթ.-ից, իսկ  Արթուր Դավթյանի ժամանակ այդ խնդիրները ոչ միայն լուծում չստացան, դրանք չէին էլ կարող ստանալ, այդ խնդիրները խորացան։

«Մենք այսպիսի վատ  դատախազություն անգամ Խորհրդային Միության տարիներին չենք ունեցել, որն ունենք այսօր։ Բացատրեմ՝ քավոր, սանիկ, ընկեր թայֆաբազություն, նման բան չի եղել երբեք, որ գլխավոր դատախազը և իր ենթակաների մեծ մասը կամ քավոր են, կամ սանիկ։ Այդ պայմաններում, անգամ համայնատիրությունը չի կարող աշխատել: Երբ կադրեր ընտրվում են այդ սկզբունքով, դա արդեն լավ բանի չի կարող հանգեցնել։ Դեռ ոչ վաղ ժամանակներում դատախազությունում աշխատելու  արդյունքում եթե հանկարծ դառնայիր գնդապետ, դրա համար առնվազն 20 տարի էր հարկավոր, իսկ հիմա ում նայում եմ, գնդապետ են։ Ես 13 տարի առաջ եմ դուրս եկել դատախազությունից, իրենք այնտեղ չկային, իրենք այնտեղ չկային նաև անգամ վարորդի կարգավիճակում։ Շատ կարևոր է գնալ հիսուն տարի հետ, ՀՀ-ում: Իսկ Ռուսաստանում այդ կանոնը փորձում են պահել, որ գլխավոր դատախազը պետք է ծնունդով դատախազությունից չլինի, որ ինքը հիվանդ չլինի այդ միկրոբով, որ չունենա գերատեսչական շահեր: Բացի այդ, իր աչքը պետք է պայծառ լինի և ներսի պրոբլեմներով կաշկանդված չլինի։ Գումարած դրան, գլխավոր դատախազը ոչ միայն լինի դրսից, այլ ցանկալի է, որ լինի գիտնական: Այս աղջիկը ամբողջովին համապատասխանում է։ Ունեցել ենք Սուրեն Օսիպյան, որը համամիութենական մակարդակի գիտնական էր, որը հետո դարձավ գլխավոր դատախազ մինչև 1988 թվական։ 1988-1990 թվականներին ունեցել ենք Վլադիմիր Նազարյան, որը համաշխարհային գիտնական էր, նրանից հետո Արտավազդ Գևորգյան 90-97թթ, որը լուրջ գիտնական էր։ Լուրջ ու համաշխարհային գիտնական էր նաև 97-98 թթ պաշտոնավարած Հենրիկ Խաչատրյանը։ Մեկը մեկից լավ դատախազներ էին։ Հետո սկսվեց պոռնոն, երբ եկան Աղվանն ու իր նմանները, որը շարունակվում է մինչև այսօր։ Դավթյան Արթուրն ինչ գլխավոր դատախազ, այ տղա ջան, ընդամենը տասը տարի առաջ դու դատախազություն ընդունվել ես սովորական դատախազի կարգավիճակով։ Բա դու չես ամաչում, որ առաջարկում են, չես ասում, որ ես դեռ այդքան չեմ մեծացել»,-ասաց Սիրույնաը՝ հավելելով, որ Աննա Վարդապետյանից սպասելիքները մեծ են, անունները, որոնք շրջանառվում էին, սա ամենաճիշտ լուծումն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում