Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ագրեսիան՝ քաղաքականությամբ տարվելու հետևանք. Ինչ են խորհուրդ տալիս հոգեբանները

Վերջին շրջանում ագրեսիան և ատելության խոսքը Հայաստանում այնքան է շատացել, որ դարձել է սովորական երևույթ: Դրա հետևանքով քաղաքացիների միջև բազմաթիվ բախումներ են լինում ու հաճախ հանգեցնում ծանր հետևանքների։ Գրեթե ամեն օր նման դեպքերի մասին հաղորդվում է լուրերով։ «Առաջին լրատվական»-ը խոսել է հոգեբանների հետ՝ պարզելու խնդրի արմատները:

Լրագրող, ՀՀ կուրորտալոգիայի և ֆիզիոթերապիայի ինստիտուտի վերականգնող հոգեբան Նաիրա Խառատյանի խոսքով՝ սա հասարակության քաղաքականությամբ ապրելու հետևանք է։ «Ագրեսիան լուրջ հոգեբանական ներքին կոնֆլիկտ է, որն առաջանում է մարդկային բնավորության մեջ առկա դեֆիցիտի` վախի, դժգոհության, նախանձի արտահայտման՝ մշտական դարձած ամենաթողության հետևանքով։ Ժողովուրդը նման մարդկանց անվանում է «կռիվ փնտրող»։ Անցյալում ագրեսորների կյանքում տեղի են ունեցել նրանց «ես»-ի ոտնահարում, որի հետևանքով` այսօր նրանք «քեն են հանում»՝ հասարակության մեջ զգալի տեղ և դեր ունեցողներից։ Փաստ է, որ նրանք չեն ամաչում հասարակությունից, այլ հակառակը՝ ոչնչից կարող են ստեղծել մեծ սկանդալ, երբ համակարծիք չեն ձեր հնչեցրած տեսակետին։ Նրանց չեն բավարարում սուր, կատեգորիկ հասարակական-քաղաքական հայացքները, և միշտ ելույթի կարիք են զգում։ Նրանք կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել դիմացի մարդու անկախ նրա ով լինելուց»։ Տիկին Խառատյանի խոսքով՝ նման մարդկանց պակասում է ադրենալինը՝ սեփական նշանակալիության զգացումն առավել ցցուն դարձնելու համար։ Նման ագրեսիան հաճախ իր տեղն է գտնում համացանցում և իր սև գործն անում ֆեյք կայքերի կամ օգտատերերի միջոցով։

Հոգեբանական ագրեսորներին անվանում են նաև գազլայթերներ։ Նրանց «զոհն են» այն մարդիկ, որոնք իրենց գործում հասել են որոշակի հաջողության։ Հոգեբանը խորհուրդ է տալիս կարևորություն չտալ նման մարդկանց և զերծ մնալ ագրեսիվ մարդկանց հետ շփումներից։

Ագրեսիայի առաջացման ժամանակ գործող անձը՝ պետք է ինքն իրեն հարցնի՝ ո՞րն է այն դրդապատճառը, որը դրդրում է այդ քայլին և վերածում անձին ագրեսորի։ Հաճախ դրա պատճառը լինում է չստացված կյանքը, նախանձն ու այլ անհաջողություններ։ Հոգեսոմատիկա գիտությունը հաստատում է, որ վերոնշյալ մարդիկ ունենում են քրոնիկ լյարդի, լեղապարկի, անոթային, մարսողության, շաքարի ձեռքբերովի հիվանդություններ։

«Մեր հասարակությանը պակասում է հանրային սթափեցնող, ուղղորդող խոսքը, որը կհնչի եթերից՝ որպես ազգը համախմբող ուղերձ։ Նոր սերնդին զերծ պետք է պահել հայկական դժբախտ և ագրեսիվ կերպարներից»,- նշում է հոգեբանը։

Կլինիկական հոգեբան Սիաննա Մովսիսյանի նշմամբ էլ՝ հուզական տարաբնույթ դրսևորումները հանդիսանում են հոգեկանի բնականոն աշխատանքի մի մասը։ Թե՛ դրական, թե՛ բացասական հուզական ապրումներն ունեն իրենց էական գործառույթը։ Սակայն կարևոր է, որպեսզի այս ամենը լինի հավասարակշռված և նորմայի սահմաններում, հակառակ դեպքում ի հայտ են գալիս մի շարք ներհոգեկան խնդիրներ և միջանձնային կոնֆլիկտներ։

«Կարծում եմ, որ ակնհայտ է, թե վերջին շրջանում որքան մեծ լարվածություն է առկա մեր հասարակությունում։ Վերցնենք սոցիալական ցանցերը, որտեղ մարդիկ վերբալ ագրեսիա են կիրառում, գերակշռում է ատելության խոսքը։ Մենք առերեսվում ենք իրավիճակների, երբ սոցիալական ագրեսիան սոցցանցերից տեղափոխվում է նաև իրական կյանք։ Հարկ է նշել, որ զայրույթն ու ագրեսիան հանդիսանում են մեր հոգեկանի կարևոր հակազդումներից։ Զայրույթը, լինելով մեր հիմնարար հույզերից մեկը, օգնում է, որպեսզի մեր ողջ օրգանիզմը մոբիլիզացվի՝ հաղթահարելու համար առաջացած խնդիրը։ Ագրեսիան էլ իր հերթին ծագում է ֆրուստրատիվ իրավիճակներում, երբ մարդու առջև ի հայտ են գալիս պատնեշներ, որոնք խոչընդոտում են բավարարել ակտուալ պահանջմունքները։ Մշտական ագրեսիվ հոգեվիճակի առկայությունը կարող է պայմանավորված լինել, թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով, ուստի կարևոր է հասկանալ այդ ամենի սոցիալ-հոգեբանական պատճառները»։

Վերջին մի քանի տարիները լի էին մարտահրավերներով, և տեղի ունեցած իրադարձությունները, լինելով տրավմատիկ և սթրեսային, լուրջ վնաս հասցրեցին հասարակության հոգեկան առողջությանն ու բարեկեցությանը։ Ապրելով անորոշության, ներքին ու արտաքին ցնցումների կիզակետում՝ նկատելի է դառնում ներհոգեկան խնդիրների սրացում։

Մի շարք հետազոտություններ փաստում են, որ հետպատերազմական շրջանը, որպես կանոն, առավել զգայուն փուլ է հանդիսանում, քանի որ պատերազմի ողջ ընթացքում հոգեկան ռեսուրսները գտնվում են մոբիլիզացված վիճակում։ Հոգեբանական մի շարք մեխանիզմներ շարունակ միտված են լինում սթրեսային իրավիճակի հաղթահարմանը։ Պատերազմի ավարտից հետո սկսվում են կատարվածի և իրականության գիտակցման փուլերը, կորուստների և վշտի ապրման, կյանքի վերաիմաստավորման և արժեքային կողմնորոշիչների վերակառուցման գործընթացները։ Մեր հանրությունն այդպես էլ չունեցավ հնարավորություն անցնելու վշտի հաղթահարման բնականոն փուլերը, առանց որի հնարավոր չէ հասարակության և պետականության հետագա զարգացում։

Սիաննայի խոսքով՝ կուտակված տրավմաները, չապրված հույզերը, մշտական լարվածությունն ու տագնապների առկայությունը հիմք են դառնում ագրեսիվ վարքաձևերի արտահայտման համար։ Այս առումով սոցիալական ցանցերը այն վայրն են դառնում, որտեղ մարդը արագորեն պարպում է իր ագրեսիան՝ առանց հետագա պատասխանատվության վտանգի։

Ունենալով տարաբնույթ պահանջմունքներ, սակայն չկարողանալով բավարարել դրանք, մարդը հայտնվում է մշտական ագրեսիայի տիրույթում։ Արդյունքում կուտակված ագրեսիան և զայրութը տեղափոխվում են այլ միջավայր՝ ընտանիք, սոցիալական ցանցեր, ընկերներ և այլն, որտեղ հնարավոր է դառնում դուրս հանել ներքին ապրումները։ Այսպիսով, մի դեպքում բացասական ապրումները ճնշման են ենթարկվում, մյուս դեպքում` ստանում իմպուլսիվ արտահայտում։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կառավարել սեփական հոգեվիճակը և ինչպե՞ս ինքնակարգավորվել։ Ճիշտ է, մենք չենք կարող վերահսկել արտաքին բոլոր իրադարձությունները, սակայն կարող ենք տնօրինել մեր ներաշխարհում տեղի ունեցող գործընթացները։ Գոյություն ունեն ինքնակարգավորման մի շարք մեխանիզմներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս պահպանել հոգեկան առողջությունը։

«Նախևառաջ, սահմանափակե՛ք Ձեզ անցանկանալի և բացասական լուրերից։ Որոշեք, թե օրվա որ հատվածն եք տրամադրում լրահոսին, օրինակ օրվա ընթացքում նախատեսեք մեկ ժամ։ Սա հնարավորություն կտա չծախսել ավելորդ հոգեկան էներգիա և կքչացնի տագնապայնության մակարդակը։ Գտե՛ք հոբբիներ, որոնք հնարավորություն են տալիս կտրվել առօրյա թոհուբոհից և վերականգնել ռեսուրսները։ Հետևե՛ք Ձեր ֆիզիկական առողջությանը։ Քանի որ մեր մարմինն ու հոգեկանը գտնվում են շարունակական փոխազդեցության մեջ, ուստի մեկում տեղի ունեցող գործընթացներն ազդում են նաև մյուսի վրա։ Ժամանակ գտե՛ք սպորտի համար։ Դա կարող է լինել լող, վազք, պար, մարզանք։ Ցանկացած ֆիզիկական ակիտվություն, որը Ձեզ հասանելի է»,- հորդորում է հոգեբանը։

Մշտական զայրույթի և ագրեսիայի պարագայում մեզ մոտ ակտիվացած է լինում սիմպաթիկ նյարդային համակարգը, երբ մոբիլիզացված են լինում մեր ողջ ռեսուրսները, այլ կերպ են սկսում աշխատել սիրտ-անոթային, մկանային, շնչառական, մարսողական համակարգերը։ Մենք գտնվում ենք կա՛մ «փախիր», կա՛մ «հարձակվիր» ռեժումում, սակայն սոցիալական միջավայրում հաճախ ստիպված ենք լինում ճնշել ի հայտ եկող հակազդումները։ Սպորտը ևս հնարավորություն է տալիս դուրս հանել կուտակված ագրեսիան, օրգանիզմը բերել հավասարակշռված վիճակի։

Խիստ կարևոր է պահպանել քնի կանոնավոր ռեժիմը, որին հաճախ թերհավատորեն ենք մոտենում, սակայն քնի ընթացքում մեր օրագանզիմում տեղի ունեցող գործընթացները կարևոր դեր են կատարում։ Բացի այդ քնի ռեժիմի խախտման հետևանքով բարձրանում է հուզական լարվածությունը։ Կարևոր է նաև հույզերին հետևելն ու գտնելը առաջացած ապրման սկզբանպատճառը։ Պետք է ժամանակ տալ սեփական անձին՝ հիշելով, որ ոչ մի հույզ հավերժ չի տևում։ Ուստի իմպուլսիվ հակազդման փոխարեն, պետք է սպասել մինչև հուզական ֆոնն անցի։ Սա հնարավորություն կտա առավել սթափ գնահատել իրավիճակը։

«Փորձե՛ք ճիշտ գնահատել իրավիճակը մինչև հակազդում տալ։ Հաճախ մենք գնահատում ենք իրավիճակը՝ ելնելով մեր ներքին համոզմունքներից, ոչ թե օբյեկտիվ իրականությունից։ Փորձե՛ք ստանալ ողջ տեղեկատվությունը, եթե անհրաժեշտ է ստուգել այն մի քանի աղբյուրից, հարցնել, ճշգտել լսածը/տեսածը։ Վերբալ կամ ֆիզիկական ագրեսիայի փոխարեն կիսվել հուզական ապրմամբ․ասել, որ Ձեզ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է։ Սա թույլ կտա դիմացինին տեսնել Ձեր հույզերը և ագրեսիվ վարքի փոխարեն ապրումակցել»։

Լարված հուզական վիճակում կարելի է կիրառել շնչառական վարժություններ, որոնք հնարավորություն կտան կարգավորել նյարդային համակարգը, արյան շրջանառությունը, որն էլ կօգնի իջեցնել ներքին լարվածությունը։

Առաջին հայացքից թվում է, որ ագրեսիայի անմիջական արտահայտումը, մանավանդ սոցիալական տիրույթում, լավագույն հնարավորություն է արագորեն ձեռբազատվելու հուզական ապրումից։ Սակայն պետք է նշել, որ իմպուսիվ արձագանքը վնասում է սեփական անձը։ Մենք, այլևս, ի վիճակի չենք լինում կառավարել մեր ներհոգեկան գործընթացները։ Բացի այդ ագրեսիան ծնում է ագրեսիա, որի արդյունքում մեր կողմից տրված ագրեսիվ հակազդումը ոչ թե լուծում է խնդիրը, այլ հանգեցնում է մի նոր կոնֆիլկտի։

Կարիք չկա նաև ճնշել զայրույթն ու ագրեսիան, քանի որ յուրաքանչյուր ճնշված հույզ, ի վերջո, արտահայտվելու է իմպուլսիվ կերպով։ Պատկերավոր օրինակ է սեղմված զսպանակը․որքան ուժեղ ենք սեղմում, այնքան մեծ թափով է այն ետ ցատկում։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի գտնենք ապրումների արտահայտման ամենաարդյունավետ միջոցը։

Եթե ի վիճակի չեք ինքնուրույն կարգավորել ձեր հոգեհուզական դաշտը՝ դիմեք համապատասխան մասնագետին։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում