Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագափշը սպանվել է Կրեմլի պատվերով. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Abkhazeti.info-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագափշը սպանվել է Կրեմլի պատվերով։

Նրա կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ Բագափշը հրաժարվել է Ռուսաստանին հանձնել մի շարք հողակտորներ (Բագափշը ռուսական կողմին հրաժարվել է հանձնել Աբխազիայում գտնվող այն երեք կառավարական ամառանոցները, որոնցում ժամանակին հանգստացել են Ստալինը, Խռուշչովը և Գորբաչովը – 1in.am)։

Պաատան նշել է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագափշը սպանվել է այն նույն հանցավոր խմբավորումների կողմից, որոնց չհաջողվեց Աբխազիայում հողեր օրինականացնել։ Խոսքը գնում է ռուսական խմբավորումների մասին, որոնց հովանավորում է Կրեմլը։

Հենց վերջինիս պատվերով է սպանվել Սերգեյ Բագափշը։ Այդպիսի ճակատագիր է սպասում նաև այն բոլոր առաջնորդներին, ովքեր կհրաժարվեն Աբխազիայի հողերը հանձնել Ռուսաստանին։ Աբխազների՝ որպես էթնոս, գոյատևելու միակ ճանապարհը Վրաստանի կազմում բնակվելն է։

Այսօր Աբխազիայում տեղի ունեցող նախագահական ընտրությունները հանդիսանում են Վրաստանի Սահմանադրության խախտում։ Այդ ընտրությունները հանցավոր ճանապարհով իշխանության զավթման դասական օրինակ են»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի կեսերին Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել էր, թե Մոսկվայում կատարված թոքերի վիրահատությունից հետո Բագափշի դեմքին հագցրել են տաք օդով շնչադիմակ՝ նմանատիպ եղանակով սպանելով նրան։

Արեշիձեի տվյալներով՝ Բագափշը տարբեր երկրներում բուժում ստանալու տարբերակներ է ունեցել, սակայն վերջնարդյունքում ամեն ինչ վճռել է ռուսական հատուկ ծառայությունների ղեկավար Սերգեյ Պատրուշևի հեռախոսազանգը։ Պուտինի հանձնարարականով Պատրուշևը զանգահարել է նրան և առաջարկել բուժում ստանալ ռուսական հատուկ ծառայությունների կլինիկայում, ինչն էլ ճակատագրական է եղել Բագափշի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում