ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, թե Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նախկինում կանխատեսված 1.6 տոկոսից վերանայվել է 4.9 տոկոսի։
Նրա խոսքով. «Դրան նպաստել են արդյունաբերության ճյուղի վերանայման ցուցանիշները, շինարարությունը և ծառայությունները։ Հիմնականում այն պայմանավորված է միջազգային այցելուների՝ Հայաստանում գտնվելու հանգամանքով, ինչպես նաև կարճաժամկետ հատվածում ՌԴ տնտեսության ոչ այնքան վատ դրսևորումներով, ինչքան որ ակնկալում էինք փետրվարին»։