Sunday, 12 05 2024
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանում փոխվում է ընդդիմադիր ստատուս-քվոն

Ի՞նչ է հայտարարելու «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ի երեկոյան հանրահավաքին, որը հունիսի 12-ին ազդարարեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Սարգսյանը պատասխանելով ընդդիմության ակցիաների արդյունքի վերաբերյալ լրագրողների հարցերին, հայտարարեց, թե արդյունքներ անկասկած կլինեն և այդ մասին հայտարարություն կանի «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը: Դիտարկումս, թե ինչու՞ Սերժ Սարգսյանը Սաղաթելյանին կարգեց առաջնորդ, ներկայացրել եմ նախօրեի հրապարակմամբ: Իսկ ի՞նչ պետք է ասի Սաղաթելյանը, որպես ընդդիմության մոտ երկու ամիս շարունակվող փողոցային անհնազանդության կամ Դիմադրության շարժման արդյունք, երբ շոշափելի արդյունք կարծես թե տեսանելի չէ: Բայց, թերևս սխալ կլինի ասել, որ արդյունք չկա ընդհանրապես: Օրինակ, արդյունք է և այն, որ խորհրդարանական ընդդիմությունն իր ներկայիս տեսքով չունի քաղաքական հեռանկար: Իհարկե, այդ ընդդիմության որոշ ուժերի համար դա գուցե արդյունք է, իսկ որոշների համար՝ հետևանք: Այդ «հարաբերակցությունն» արդեն կախված կլինի թերևս նրանից, թե ինչ տրամաբանությամբ են զարգանում ներընդդիմադիր տրանսֆորմացիոն գործընթացները: Այդտեղ էլ արդեն մոտ երկամսյա գործունեության արդյունքի այսպես ասած ստվերային կամ հետնաբեմային հատվածն է, որը նվազ տեսանելի է եղել հանրային մակարդակում, թեև ունեցել է մի քանի ակնառու դրսևորումներ, ինչպես օրինակ հրապարակում հավաքվողների մասին Արթուր Վանեցյանի հայտնի հայտարարությունը, կամ այն, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը այդ ընթացքում որևէ անգամ համակիրներին չներկայացան համատեղ, և կամ՝ ՀՀԿ փոխնախագահի Տելեգրամյան ալիքում «սպրդած» ձայնագրությունը՝ Նաիրա Զոհրաբյանի խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին:

Դեռևս 2021  թվականի խորհրդարանի ընտրությունից հետո մի շարք առիթներով գրել և խոսել եմ այն մասին, որ արտահերթ ընտրության արդյունքով խորհրդարան մտած երկու դաշինքները շատ կարճ ժամանակ անց անցնելու են արդեն նոր ընտրության տրամաբանության ռեժիմ՝ լինի նոր արտահերթ, թե հերթական նոր ընտրություն: Դրանք եղել են իրավիճակային, «օպերատիվ-մարտավարական» միավորներ, որոնք կոնկրետ իրադրության պայմաններում լուծել են կոնկրետ խնդիրներ, բայց լիովին տարբեր ռազմավարությունների շրջանակում: Իրավիճակը փոխվում է, Հայաստանում անխուսափելիորեն փոխվելու է նաև այսպես ասած ընդդիմադիր ստատուս-քվոն: Հարցն այդ փոփոխությունների «ինչպեսն» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում