Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերության եթերում և անդրադարձել պատերազմի հավանականության հնարավորությանը, պաշտպանական գերատեսչության բարեփոխումների և մի շարք այլ հարցերին։ Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ:
Պատգամավորի խոսքով՝ Պաշտպանության նախարարը այն նախարարն է, որը հստակ տիրապետում է իրավիճակին․«Եթե նախարարը հայտարարում է տեսանելի ապագայում պատերազմ չի լինի, ուրեմն հիմքեր ունի»: Խաչատրյանը նշեց, որ ԳՇ պետը լինելու է ՊՆ առաջին տեղակալը, դրանով ԳՇ պետին ինչ-որ լիազորություններից չենք զրկում:
Պատգամավորը չբացառեց, որ առաջիկայում շատերին կտեսնենք դատարանի առաջ դավաճանության մեղադրանքով: