Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Լիտվային լրացուցիչ ռազմական աջակցություն է խոստացել՝ հայտարարելով, որ պատրաստ է ավելացնել գերմանական զորքերի թիվը՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Վիլնյուսում՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և բալթյան երեք երկրների վարչապետների հետ համատեղ մամուլի ասուլիսում։
2017 թվականին դաշինքի միավորված գումարտակները տեղակայվել են բալթյան երեք երկրներում և Լեհաստանում։ Լիտվայում գտնվող գումարտակը, որը ղեկավարում էր ԳԴՀ-ն, ներառում է 1200 զինծառայող։ Նրանց թիվը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո հասցվել է 1600-ի։
Ամենաշատը գերմանական զինված ուժերի զորախումբն է՝ մոտ հազար։ Գումարտակում ստորաբաժանումներ են ղեկավարել նաև Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան և Չեխիան։