Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակության անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի:

Ինչպես տեղեկանում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:

Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքն է հայտնել ԵՀԽ-ին 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին ցուցաբերած զորակցության համար:

Վեհափառ Հայրապետը պատվիրակության անդամներին ներկայացրել է հետպատերազմյան ծանր ու դժվարին իրավիճակը Հայաստանում և Արցախում՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական հավատի շնորհիվ կհաղթահարի իր առջև ծառացած բոլոր մարտահրավերները։

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով վերջինիս վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային-կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին՝ այս առնչությամբ կարևոր նկատելով միջազգային համապատասխան ատյանների և միջեկեղեցական տարբեր կառույցների կողմից Ադրբեջանի որդեգրած քաղաքականության խստագույն դատապարտումն ու կանխարգելումը։

Հանդիպմանը կաթողիկոսը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին արցախահայության անվտանգ և խաղաղ կյանքի ապահովմանը, գերիների վերադարձման խնդրին, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, հայկական հոգևոր արժեքների պահպանությանը և այդ ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում