Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը և Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Զազա Գոգավան մասնակցելու են Փոթիի նավահանգստի մերձակայքում առափնյա պաշտպանության նավերի վերանորոգման կետի հիմնարկեքի արարողությանը։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ ԱՄՆ կառավարությունն այդ նախագծին հատկացրել է 4 միլիոն դոլար։ Նավերի վերանորոգման կետի կառուցումը ղեկավարելու է ԱՄՆ բանակի ինժեներների կորպուսը։ Շինարարական աշխատանքները կիրականացնեն տեղական շինարարական ընկերությունները։ Նավերի վերանորոգման կետը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով։
Այս նախագիծը հանդիսանում է ԱՄՆ կառավարության «Սահմանների անվտանգություն ու արտահանման վերահսկողություն» ծրագրի մի մասը։ Տվյալ ծրագրի ֆինանսավորումը գնահատվում է 10 միլիոն դոլար։ ԱՄՆ-ը հուսով է, որ դրա օգնությամբ Վրաստանում զարգացում կապրի նավաշինությունը։