Friday, 24 03 2023
Արմեն Գևորգյանը կգործուղվի ԱՄՆ
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
12:10
Ռուսաստանը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում. հրթիռները սպառվում են
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները
Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը
Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
Էական – 12. Մարգոսիմոնյանները եւ հայկական կայսերականության չբացահայտված ներուժը
ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
11:00
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 24, 2023
10:40
Նավթի գները նվազել են- 23-03-23
Հեղուկ գազի գինը – Մարտ 24, 2023
Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումներ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 24, 2023
Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մովսես Հակոբյանը «հավես չունի» քննարկելու․«Ժողովուրդ»
Հայաստանը ստեղծվող տնտեսական վերաձևավորավորումների մեջ փորձելու է լինել օրինական կամուրջ  
Տիրան Խաչատրյանին քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել․ «Հրապարակ»
Ուղիղ․ ԿԳՄՍ նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
ԱՄՆ-ն ռեալ զսպում է ադրբեջանական ագրեսիան մեր դեմ, Բլինքենի զանգն Ալիևին ավելի կարևոր էր, քան այդ $700 հզ.
Հրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցում
5400 հոգի վերականգնել է ՀՀ քաղաքացիությունը․ ժողովրդագրական ինչպիսի պատկեր կլինի այս տարի
08:45
Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև ՀՀ–ում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Արցախը դեմ չէ. խաղաղապահ մանդատի միջազգային ապագան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Եթե ընդդիմությունը չի մասնակցում, չի նշանակում, թե Քննիչ հանձնաժողովը չպետք է աշխատի․ քաղհասարակության ներգրավումը վստահությունը կմեծացներ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովին՝ նշելով, որ հանձնաժողովի ավարտական եզրակացությունը հնարավոր առավելագույն ծավալով հասանելի կլինի հանրությանը, և այդ ժամանակ տեսանելի կլինի այս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքը։

«Քննիչ հանձնաժողովի անիրականանալի ձախողմանն անհամբերությամբ սպասելու փոխարեն, խառնակչություններով տարված լրատվական կայքերի խմբագիրներին խորհուրդ կտամ կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիրները ուղղակիորեն հրաժարվեցին մասնակցել պատերազմից հետո մեր պետության ու բանակի վերականգմանն ուղղված այս կարևորագույն աշխատանքներին»,-գրել է Քոչարյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով 44-օրա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությանը, նշեց, որ ընդդիմության չմասնակցելը հանձաժողովի աշխատանքներին չպետք է ունենա որևէ ազդեցություն, չնայած լավ կլիներ, որ մասնակցեին, իրենց հարցադրումները ներկայացնեին, ի վերջո նաև գործընթացը կլիներ ամբողջական։

«Բայց եթե ընդդիմությունը չի մասնակցում, չի նշանակում, թե Քննիչ հանձնաժողովը չպետք է աշխատի: Մյուս կողմից Քննիչ հանձնաժողովի աշխատանքի օբյեկտիվությունը կարող նք գնահատել, եթե ունենանք նրա եզրակացությունը, ինչը ցավոք սրտի չտեսանք ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի դեպքում: Դրա համար էլ շատ դժվար է կարծիք հայտնել, թե արդյոք արդյունավետ կլինեն  այս քննիչ հանձնաժողովի աշխատանքները: Քանի դեռ չունենք փաստ, որ քննիչ հանձնաժողովի արդյունքները հրապարակվում են և կարող ենք կարծիք կազմել արդեն իսկ կատարված աշխատանքի վերաբերյալ, չենք կարող վստահություն ունենալ, թե այս քննիչ հանձնաժողով աշխատանքները ինչպիսին կարող են լինել»,-ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը նկատեց, որ քննիչ հանձնաժողովի ֆորմատը ԱԺ պաշտպանության հանձնաժողովն է, իսկ մնացածն ընդամենը կարող են ներգրավվել որպես փորձագետներ. «Այդ դեպքում երբ ինչու միայն արտախորհրդարանական քաղաքական ուժերից են ներգրավում, ինչու քաղհասարակության ներկայացուցիչներին չներգրավել, մանավանդ որ մենք պատերազմի հարցերով զբաղվել ենք և ունենք շատ հարցեր, առանձին քրեական գործերում ենք ներգրավված, տիրապետում են ինֆորմացիացի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում քննիչ հանձնաժողովի նիստերին, նա ասաց. «Թող ընդդիմությունը լիներ, տար հարցեր, քննիչ հանձնաժողովի ինստիտուտը նախկին իշխանությունների օրոք պարտադրված Սահմանադրությամբ է նախատեսված, և շատ լավ հնարավորություն է, որ մասնակցելով իրենք չթողնեին իշխանության պատգամավորների հայեցողությանը։ Իսկ քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավումը կարծում եմ՝ վստահությունը կմեծացներ։ Ի վերջո, ստացվում է, որ միակ հնարավորությունը լինելու է  զեկույցի ուսումնասիրությունը։
Պատերազմում ներգրավված բոլոր սուբյեկտները, նկատի ունեմ թե Արցախի պաշտպանական բանակի, թե ՀՀ ՊՆ-ի և գլխավոր շտաբի ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն, քաղաքական ղեկավարները նույնպես պետք է հարցերին պատասխան տան: Զոհվածների ծնողները ևս կարող են պատասխաններ հնչեցնել, երկու հոգի ծնողները քիչ են, շատ զոհերի հարազատներ կունենան տեղեկատվություն ներկայացնելու, նաև անհետ կորածների ծնողները կունենան հարցեր և տեղեկատվություն, որը կուզեին ներկայացնել հանձնաժողովին»,-ընդգծեց Արթուր Սաքունցը:

Հարցին, թե որոնք են 44-օրյա պատերազմի հետ կապված  կարևորագույն հարցերը, իրավապաշտպանը պատասխանեց. «Մեզ համար միշտ եղել է օրակարգում զինծառայողների մահվան հանգամանքների օբյեկտիվ քննության առնելը, ինչի հետևանքով են մարդիկ զոհվել, զինվորական ու քաղաքական հրամանատարները համանատարությունը ինչ գործողություններ են կատարել, որքանով են դրանք պատշաճ եղել, որ այդ զոհերը քիչ լինեն, օպերատիվ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ եղել է թե ոչ, հետախուզական աշխատանքը, սպառազինության մատակարարումը, կադրային մատակարարումը, տրանսպորտային ապահովումը ինչպիսին է եղել: Նշածս բոլոր հարցերի վերաբերյալ պետք է ունենանք պատշաճ և համակողմանի տեղեկատվություն, որոնց հիման վրա եզրակացություններ պետք է արվեն, թե ի վերջո զոհերը ինչի հետևանք էին»:

Նրա խոսքով, առանձին քրեական գործերով տեսնում ենք, որ սպաների բարձրաստիճան սպաների ոչ պատշաճ գործողություններն ուղղակի բացասական ազդեցություն են ունեցել և ունեցել ենք զոհեր: Սա առանձին դրվագ է, բայց ամբողջական պատկերը պետք է տեսնենք։ Քննիչ հանձնաժողովի աշխատանքն է պարզել իրավիճակն ինչպիսին է եղել, ով ինչ հրաման է տվել, ինչու է տվել, ինչպես է եղել պատերազմի կատարումը, հաղորդակցությունը, տեղեկատվական խնդիրները ինչով են պայմանավորված եղել, պատճառների բացահայտումը բոլոր ուղղություններով՝ սպասարկումից մինչև սպառազինության, զենքի մատակարարում: Այդ ամենը թույլ կտան հասկանալու, թե ինչի հետևանքով էին զոհերը, դրանք մարտական գործողությունների անխուսափելի հետևա՞նք էին, թե՞ վերջիվերջո թերացումների»,-ընդգծեց Սաքունցը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում