Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Միամտություն է կարծել, թե Ադրբեջանը հիմա կքննարկի Արցախի կարգավիճակի հարցը, Երևանն ավելի շատ ներքաղաքական հարց է լուծում

 

Պաշտոնական Երևանը հույս ունի, որ ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը կգան ընդհանուր հայտարարի՝ խաղաղության օրակարգի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել։

Գրիգորյանը վերահաստատել է Երևանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջարկած փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։

Այս կոնտեքստում ուշագրավ է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար  ղեկավար Արարատ Միրզոյանի Բրյուսելում արված հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը։ Արարատ Միրզոյանը միաժամանակ ակնարկել է, թե վաղ է հարցը վերջնականապես փակված համարել։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովը կարծում է, որ այս պահին մտածել, թե Ադրբեջանը կցանկանա բանակցային պրոցեսում ներառել Արցախի կարգավիճակի հարցը՝ միամտություն է։ Նրա դիտարկմամբ՝ եթե տարածաշրջանում կտրուկ փոփոխություններ տեղի չունենան, ապա նման հեռանկարը հնարավոր չէ․ «Ադրբեջանական կողմի ռազմավարությունը հենց  այն է, որ այդ հարցը չլինի քննարկումների, բանակցությունների ու առհասարակ պայմանագրի շրջանակներում։ Այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմն ավելի շատ ներքաղաքական հարց է լուծում այդ հարցը բարձրացնելով կամ գուցե տարբերակ է նաև ժամանակ ձգելը, քան ռեալ հույս ունենալ, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է քննարկվել», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Բաքուն համարում է, որ հակամարտությունն ավարտված է և եթե ստորագրվի խաղաղության մասին պայմանագիր այդ հայտարարությունները իրավաբանական ուժ կստանան։ Հենց դա է մեր զրուցակցի կարծիքով պատճառը, որ Բաքուն շտապողականություն է ցուցաբերում․ «Իհարկե հասկանալի է, որ եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ադրբեջանական կողմին ինչ-որ բանակցությունների մեջ ներքաշելը Ղարաբաղի հարցով շատ ավելի դժվար կլինի։Սահմանի ճշգրտումները ևս դրա մասն են կազմում։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ այս պահին իրենք  ավելի ձեռնտու պայմաններ կարող են ստանալ։  Ընդհանրապես իրենք հասկանում են, որ այժմ և՛ ներքաղաքական լարված իրավիճակ է Հայաստանում և՛ պատերազմում պարտություն ենք կրել։ Ուստի հնարավորինս փորձելու են այս իրավիճակից իրենց համար առավելագույնը ստանալ»։

Դավիթ Հարությունովի խոսքերով՝ հայկական կողմն այժմ զիջումների չգնալու շատ քիչ հնարավորություններ ունի, մանևրելու հնարավորությունները սահմանափակ են և այս իրավիճակը պատերազմում պարտության հետևանք է․ «Իրականում ռազմավարական առումով շատ բարդ իրավիճակ է և բարդ է գտնել այլընտրանքներ, որոնք իրենց մեջ լուրջ ռիսկեր չպարունակեն։  Միջազգային հիմնական կենտրոնների մոտ այս հարցում կա կոնսենսուս։ Չնայած արևմուտքի ու Ռուսաստանի միջև հակասություններ կան, իրենք հստակ դիրքորոշում ունեն այս իրավիճակի հետ կապված»։

Մեր զրուցակիցը նշում է, որ  ֆորմալ առումով համանախագահող երկրներն ասում են, որ Արցախի կարևգավիճակի հարցը պետք է քննարկվի, բայց գործնականում այդ հայտարարությունները հազիվ թե Ադրբեջանին ինչ-ճոր բան պարտադրեն․ «Այստեղ ավելի լուրջ  հարց կա։ Գործնականում Հայաստանը չի վերահսկում Լեռնային Ղարաբաղը։ Երևանի մոտեցումներից մեկը հենց այն է, որ կարելի է գնալ ինչ-որ զիջումների, որոնք տեղում հետևանքներ չեն ունենա, քանի որ ռուսական կողմը ներկա է։ Այսինքն խնդիրը հիմա ավելի շուտ Հայաստանի դիրքորոշման, հետագա իրավիճակներում Ադրբեջանին ինչ-որ ձևով բանակցությունների մեջ ներգրավվելու խնդիրներ  է առաջացնում։ Բուն  Արցախի շուրջ իրավիճակն այս պահին նույնն է մնում՝ հաշվի առնելով ռուսական ներկայությունը, բայց ադրբեջանական կողմի համար պայմանագրով ամեն ինչ հաստատելը կնշանակի դիրքերի ամրապնդում»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում