Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի քրեական օրենսգրքում փոփոխությունները, որոնք ահաբեկչության փորձի համար սահմանում են մահապատիժ։ Փաստաթուղթը հրապարակվել է Ազգային իրավական պորտալում՝ մայիսի 18-ին։ Այժմ դատարանները 124-րդ հոդվածի 2-րդ մասով կկարողանան մահապատիժ սահմանել «հանցագործության փորձի» համար։ Միաժամանակ, մահապատիժ չի կարող սահմանվել 18 տարին չլրացած անձանց և 65 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց նկատմամբ։ Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից 10 օր հետո։