Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինը վստահեցրել է՝ ակտիվորեն շարունակում են աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով։ Հայաստանի վարչապետն իր հերթին նշել է, թե առանձնազրույցի ըթնացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
Իսկանդարյանի բնորոշմամբ՝ Մինսկի խումը միշտ մահացել է, հետո վերակենդանացել: