2011 թ. ՀՀ-ում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 156,757 հա, ինչը 1.7%-ով պակասել է 2010 թվականի համեմատ: Այս մասին ասվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:
Ընդ որում, տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 3177 հա, անցած տարվա համեմատ այս ցուցանիշը ավելացել է 31.7%-ով, կարտոֆիլի ցանքատարածությունները ավելացել են 1.1%-ով` կազմելով 28,624 հա, բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունները աճել են 5.3%-ով` կազմելով 24,848 հա, ավելացել են նաև բոստանային մշակաբույսերի ցանքերը` 5792 հա` 30.9%-ով, կերային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմում են 66,013 հա` անցած տարվա համեմատ աճելով 1.6%-ով:
2011 թ. հունիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ամենամյա համատարած հաշվառումն անցկացվել է հանրապետության բոլոր գյուղական, գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունեցող քաղաքային համայնքներում և բուսաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում:








































