Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Մոսկվան փոխե՞լ է վերաբերմունքը Կովկասի հաղորդակցային ստատուս-քվոյի նկատմամբ

«Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը», Երևանում մայիսի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նա ժամանել է Երևան և քննարկել ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր: Դրան զուգահեռ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների հավաքի շրջանակում հանդիպելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, նշել է, որ պայմանավորվածություն կա մայիսի 16-17-ին Մոսկվայում անցկացնել աշխատանքային եռակողմ խմբի նիստ: Տևական դադարից հետո դա կլինի խմբի առաջին նիստը:

Եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին Հայաստանի, ՌԴ և Բաքվի ղեկավարները հայտարարեցին 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում: Մի քանի ամիս խումբը աշխատեց, սակայն 2021 թվականի աշնանից այդ աշխատանքը գործնականում սառեց, ինչը ուշագրավ ձևով զուգահեռ էր Ուկրաինայում իրավիճակի տաքացման և թեժացման գործընթացներին: Այդ զուգահեռն ուշադրության է արժանի ոչ միայն ռազմա-քաղաքական համատեքստի, այլ նաև հենց տնտեսական տողատակերի իմաստով: Բանն այն է, որ Ուկրաինայում պատերազմը, ամերիկա-ռուսական կամ ռուս-արևմտյան մեծ դիմակայությունը բերում է ոչ միայն ռազմա-քաղաքական իմաստով համաշխաչհային վերափոխումների, այլ նաև տնտեսական, ներառյալ լոգիստիկ մեծ տրանսֆորմացիաները, որոնք պատերազմի հետևանք են: Այդ համատեքստում, Կովկասի հաղորդակցային, տրանսպորտային «ստատուս-քվոն» կամ դրա փոփոխությունը ստանում է նոր նշանակություն և իմաստ: Կամ, այդ իմաստային հանգամանքները և հատկանիշները ուկրաինական պատերազմով, դրա հետևանքով լոգիստիկ ճգնաժամով, նաև ՌԴ հանդեպ տնտեսական արմատական պատժամիջոցներով պայմանավորված մտնում են նոր փուլ: Այդ փուլի հատկանիշներից է թերևս այն, որ Կովկասը առավել ևս դիտարկվում է Ռուսաստանը շրջանցող տրամաբանության համատեքստում:

Ավելին, թե Չինաստանը, թե Հնդկկաստանը ներկայումս գործուն քայլեր են կատարում Ռուսաստանը շրջանցող, եվրոպական շուկայի հետ կապող հաղորդակցային նոր ուղիների համար, դիտարկելով նաև Կովկասը: Այդ հանգամանքը իր հերթին առաջացնում է հարց, թե կովկասյան հաղորդակցային ստատուս-քվոյին ինչպես է վերաբերում Ռուսաստանը: Արդյո՞ք Ռուսաստանի վերաբերմունքը, դրա տողատակերը և շերտերը՝ հրապարակային հայտարարություններից զատ, նույնն է, ինչ էին օրինակ 2021 թվականի հունվարի 11-ի և դրան հաջորդող ամիսների դրությամբ, երբ դեռևս չէր սկսվել միջազգային անվտանգային համակարգի շուրջ ԱՄՆ հետ փոխադարձ առաջարկ-պատասխանների հայտնի փուլն ու ի վեջո այն չէր հանգեցրել Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի պատերազմական կամ ռազմական սցենարների գործադրման, ըստ այդմ նաև համաշխարհային լոգիստիկ ճգնաժամի ձևավորման: Ռուսաստանի մոտեցումների ամբողջական համատեքստը անկասկած կարևորագույն նշանակություն ունի հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ զարգացումների առումով, և այդ իմաստով խիստ հատկանշական է նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը, որ պետք է արագացնել ապաշրջափակման շուրջ հայ-ադրբեջանական համաձայնության գործընթացը: Հատկանշական է նաև, որ այդ իմաստով Օվերչուկի այցը ինքնին զուգահեռվում է Հայաստանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին: Բանն այն է, որ Իրանը դիտարկվում է դեպի Եվրոպա հաղորդակցային ուղի թե Չինաստանի, թե Հնդկաստանի առևտրատնտեսական ռազմավարության համար, իսկ այդ ուղու ճյուղերից է Կովկասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում