Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Ցզյանբեյի միջազգային օդանավակայանում Tibet Airlines ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել: Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքի իշխանություններին։
Չվերթում եղել է 113 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ 40-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: Մահվան դեպքեր չեն գրանցվել, իսկ հրդեհի պատճառը պարզված չէ։









































