Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի վաղաժամկետ ազատման մասին որոշումը ուժի մեջ է մտել։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Մոսկվայի Տվերի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ նախկին նախարարն արդեն ազատ է արձակվել։
Ապրիլի 29-ին Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը բավարարել է Ուլյուկաևի պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը։ Նախորդ օրը՝ մայիսի 11-ին, լրացել է բողոքներ ներկայացնելու վերջնաժամկետը։
2017 թվականի վերջին նախկին նախարարը դատապարտվել էր խիստ ռեժիմի ութ տարվա ազատազրկման և 130 միլիոն ռուբլու տուգանքի՝ կաշառք վերցնելու մեղադրանքով։ Դատարանը պարզել է, որ Ուլյուկաևը «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինից երկու միլիոն դոլար կաշառք էր պահանջել «Բաշնեֆտի» գնման վերաբերյալ դրական եզրակացության համար։ Ինքը՝ դատապարտյալը, ասել էր, որ սադրանքի զոհ է դարձել։