Ինքնահռչակ “Սերբսկայա Կրաինա” հանրապետության նախկին նախագահ Գորան Հաջիչն այսօր կրկին կանգնել է Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև: Հաջիչը մեղադրվում է 1991թ-ի օգոստոսից 1992թ-ի հունիսը ընկած ժամանակահատվածում խորվաթ 264 գերիների գնդակահարության մեջ:
Հաջիչին ընդհանուր առմամբ մեղադրում են 14 կետերով` այդ թվում սպանությունների և գերիների հետ անմարդկային վերաբերմունքի համար:
Գորան Հաջիչն այսօր դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել:
Խորվաթիայի սերբերի նախկին առաջնորդի հանդեպ 2004թ-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել: Նրան ձերբակալել էին Սերբիայի իրավապահները այս տարի հուլիսի 20-ին Բելգրադից 100կմ հեռավորության վրա գտնվող շրջաններից մեկում: