Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Դրամի արժևորման գործընթացը շուտով կփոխարինվի արդեն հակառակ պրոցեսով

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

 Պարոն Քթոյան, ըստ ԿԲ նախագահի, Հայաստանում բանկային հաշիվներ են բացել մոտ 16 հազար ոչ ռեզիդենտներ, որոնց զգալի մասը Ռուսաստանից են: Ի՞նչ ինչ առավելություններ է տալիս և ինչ ռիսկեր է սա պարունակում մեր երկրի ու տնտեսության համար:

Առավելությունը երկրի տնտեսական ակտիվության վրա դրական ազդեցությունն է: Երբ այդքան մարդ ֆինանսատնտեսական ակտիվություն է ցուցաբերում ՀՀ-ում, դա իհարկե, դրական է: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա մեր բանկային գործառնությունների կարգավորումները համապատասխանում են լավագույն միջազգային պրակտիկային, մոտեցումները ավելի խիստ են, ինչը ռիսկերի հնարավորինս նվազեցմանն են միտված: Այսինքն այս տիրույթում ես ռիսկեր չեմ տեսնում: Մեր ունեցած կարգավորումները հնարավորություն տալիս են, որ շատ արագ իդենտիֆիկացնել ռիսկերը և կանխել դրանց հնարավոր բացասական ազդեցությունները: Ռիսկերը ավելի շատ կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ռուսական ընկերությունների, ռուս գործարարների համար Հայաստանը դիտվում է որպես միջազգային պատժամիջոցները շրջանցելու այլընտրանքային հարթակ՝ Հայաստանի միջոցով կապ ապահովելով արևմտյան գործընկերների հետ:  Դրանով, ըստ էության, նրանք շրջանցում են պատժամիջոցները: Այս հանգամանքը կարող է ինչ-որ մի X պահից սկսած Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ավելորդ ուշադրությունը բեռևել: Այստեղ են հնարավոր ռիսկեր: Բայց դա էլ, չեմ կարծում, թե լուրջ խնդիրների կհասնի մեզ համար, որովհետև մասշտաբները մեծ չեն ռուսական տնտեսության համեմատությամբ: Բացի այդ, եթե հաշվի առնենք տոկոսային հարաբերակցությունը, ռուսական տնտեսվարող սուբյեկտների կամ ՌԴ ռեզիդենտների, որոնք բիզնես են տեղափոխում այստեղ կամ գործունեությունը գրանցում են Հայաստանում, կամ գործառնությունները կատարում են Հայաստանի միջոցով, ՌԴ-ից դուրս եկած սուբյեկտների մեջ Հայաստանի մասնաբաժինը մեծ չէ: Այնտեղ ավելի կարևոր ուղղություն է, օրինակ, Թուրքիան, որտեղ ավելի մեծ թվով ռուսաստանյան ծագման տնտեսվարող սուբյեկտներ են տեղափոխվել:

Տեսակետ կա, որ Վրաստանի կենտրոնական բանկն ավելի լավ պայմաններ է առաջարկում: Այս մասով ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է:

Այստեղ որոշ առումով, այո, կարող է մրցակցություն լինել: Լավ պայմաններ առաջարկողը Կենտրոնական բանկը չի, առաջարկը բանկերն են կատարում՝ ԿԲ-ի կարգավորումների սահմաններում: Ես արդեն ասացի, որ մեզ մոտ իրավակարգավորումները լավագույն պրակտիկայից են բխում, որոն միտված են ռիսկերի նվազեցմանը և որոշակիորեն խիստ են: Հիմա որոշ բաներ եթե դու մեղմում ես, որը հավելյալ ռիսկեր է ստեղծում, չեմ կարծում, թե դա նպատակահարմար է: բացի այդ, առանց այն էլ Հայաստանում բիզնեսի գրանցման, հաշիվների բացման գործընթացները այնպես չէ, որ լուրջ խոչընդոտներ են ստեղծում նրանց համար, որոնք որոշում են Հայաստան գալ: Հակառակը, Վրաստանի պարագայում այդ մեղմացումները կարող են այդ հոսքերը իրենց վրա քաշելու նպատակ հետապնդել, այսինքն ի սկզբանե ավելի խնդրահարույց կամ ավելի բարդ գործընթացները պարզեցնելու նպատակ հետապնդել: Մեզ մոտ առանց այդ էլ պարզ է և երբ ասում ենք, որ ոչ ռեզիդենտների համար ավելի խիստ պայմաններ են, դա չի նշանակում, որ այդ պրոցեսը շատ բարդ է մեզ մոտ և ոչ ռեզիդենտները լուրջ խնդիրների առաջ են կանգնում և կարող են նախընտրել, օրինակ, Վրաստանը: Բացի այդ, այս կամ այն երկիր տեղափոխվելու որոշում կայացնելիս շատ այլ կարևոր գործոններ կան՝ այն միջավայրը, որտեղ դու տեղափոխվում ես, բիզնես միջավայրը, մասնագիտական միջավայրը: Այստեղ որոշակի ոլորտի գործունեության մասով Հայաստանը բավականին լավ պայմաններ ունի: Եթե այլ երկրում ոչ ռեզիդենտների համար պայմանները թուլացվում են, դա էական փոփոխությունների չի կարող հանգեցնել:

Դոլարը վերջին ամսում կտրուկ արժեզրկումից հետո վերջին օրերին, կարծես, սկսում է արժևորվել: Սա ինչպե՞ս եք գնահատում, և ինչքան կբարձրանա փոխարժեքը: Ինչ-որ պահի ամբողջ աշխարհում մի բան էր տեղի ունենում, Հայաստանում՝ այլ:

Չէի ասի, թե այլ բան էր տեղի ունենում Հայաստանում: Կան պրոցեսներ, օրինակ, ամերիկյան տնտեսությունում գնաճային դրսևորումները, որը իրենց պարագայում որոշակի ռազմավարության կիրառման անհրաժեշտություն ստեղծեց: Հայաստանի պարագայում մենք ունենք իրավիճակ, երբ ունենք արտարժույթի զգալի ներհոսք և այդ ներհոսքի պայմաններում, բնականաբար, դրամի արժևորում է տեղի ունենում: Այդ ներհոսքը չի կարող երկար տևել: Երբ շուկան այդ ներհոսքը որոշակի կլանում է, արդեն այլ պրոցեսներն են սկսում գործել, որոնք հակառակ ազդեցությունն են սկսում գործել փոխարժեքի վրա: Այսինքն արժևորումը ի սկզբանե, չէր կարող տևական լինել, որովհետև այն պրոցեսները, որոնք բերում են արժևորման, և հիմնականում դա հազարավոր սուբյեկտների գալն էր Հայաստան և այստեղ իրենց համար գործունեության նախադրյալներ ստեղծելը, դա արտարժույթի ներհոսք է ստեղծում: Այդ ներհոսքը որոշ ժամանակահատված հետո միջինժամկետ հատվածում նվազման միտումներ կցուցաբերի և այն պրոցեսները, որոնք նախկինում ավելի մեծ ազդեցություն ունեին դրամի արժեքի վրա, դրանք ավելի առաջնային պլան կգան և արժևորման գործընթացը կփոխարինվի արդեն հակառակ պրոցեսով: Ի վերջո, Հայաստանյան տնտեսությանը երկարաժամկետ հատվածում արժևորված դրամը ձեռնտու չէ արտաքին շուկաներում մրցունակության նվազմամբ պայմանավորված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում