Tuesday, 03 10 2023
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ

Քաղաքական և ռազմական սցենարների «պայքարը» Կովկասում. հայ-վրացական դիմադրություն

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են 2022 թվականի ռազմական գործակցության պլանը, ինչը տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սոււրեն Պապիկյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: Այդ շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ, քննարկելով ռեգիոնալ անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր և այդ համատեքստում նաև Վրաստանի դերակատարությունը: Հատկանշական է, որ գործնականում նույն օրը Վրաստանի վարչապետը ընդունել է նաև աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին, որի հետ հանդիպմանը դարձյալ քննարկվել է ռեգիոնալ իրավիճակը, ինչպես նաև այդ համատեքստում՝ տնտեսական և մարդասիրական հարցերում Վրաստանի միջնորդության հնարավորությունը:

Վերջին շաբաթվա ընթացքում ակնառու է հայ-վրացական շփումների ինտենսիվությունը: Մենք անդրադարձել ենք, որ մինչ այդ Վրաստանում էր Հայաստանի արդարադատության նախարարը, իսկ Հայաստան էր ժամանել Վրաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարարը, որն, ի դեպ՝ Հայաստան ժամանելուց մի քանի օր առաջ եղել է նաև Բաքվում: Պաշտպանության նախարարի և ԱԽ քարտուղարի վրացական այցերը անկասկած էլ ավելի են բարձրացնում և խտացնում հայ-վրացական ինտենսիվ շփումների հանգամանքը, թերևս չթողնելով կասկածի տեղ, որ այդ շփումները ունեն բավականին կոնկրետ քննարկումների շրջանակ: Որն է այն, հնարավոր է միայն ենթադրել:

Ընդհանրական իմաստով Երևանի և Թբիլիսիի համար խնդիրը թերևս ռեգիոնալ որևէ նոր պատերազմ թույլ չտալն է կամ դրան տանող հանգամանքների ինտենսիվ ծավալում թույլ չտալն է: Հաջողվում է դա, թե ոչ, գնահատելը շատ բարդ է, որովհետև անկասկած է ռեգիոնալ զարգացումների «խտության» աճը: Իսկ դրանք վկայում են, որ՝ կամ օրակարգում են հանգուցալուծման սցենարներ և դրանց իրագործման հրամայականներ, կապված այդ թվում և առաջին հերթին ռեգիոնալ դեռևս բավականին տաք՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ, կամ առկա է առավել մեծ ռիսկ՝ կան որոշակի հանգրվանային սցենարներ տապալելու և այդ կերպ ռազմական սցենարների ճանապարհ բացելու բավականին ուժեղ մոտիվներ: Ընդ որում, խոսքն այս դեպքում բացարձակապես լոկ թուրք-ադրբեջանական մոտիվների մասին չէ: Այս համատեքստում, ռեգիոնը ռազմական նոր սցենարներից զերծ պահելու գործում հայ-ցրացական համատեղ շահի առկայության, ինչպես նաև համատեղ ջանքի անհրաժեշտության մասին խոսել եմ բազմիցս, սակայն այստեղ գործ ունենք իրավիճակի հետ, երբ այդ մասին խոսելն ու դրա ծավալման ուղղությամբ առավելագույն անելը երբեք շատ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում